Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

2010 թվականին Թուրքիան քանի՞ միլիոն դոլար է ծախսել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևերի վիժեցման համար

Թուրքական Hürriyet թերթը, վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը, նշում է, որ 2010 թվականին Թուրքիան ԱՄՆ-ում ծավալած լոբբիստական աշխատանքների վրա ծախսել է 3.3 միլիոն դոլար: Այդ գումարի մեծ մասը հատկացվել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի տապալմանը:

Այդ պլանում Թուրքիայի օգտին գործունեություն են ծավալել 7 ընկերություններ, որոնցից 1-ը ներկայացրել է Նյու Յորքը, իսկ 6-ը` Վաշինգտոնը: Ստորև ներկայացված են այդ ընկերություններն ու Թուրքիայից ստացված գումարի չափը.

Gephardt Group: 1.424.113
Dickstein Shapiro: 535.500
Caspian: 168.000
Mercer: 50.000
Fleishman-Hillard: 590.859
30 Point Strategies: 270.000
Silver Associates: 270.000

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով, 2008 թվականին Թուրքիան, մյուս երկրների համեմատ, ամենաշատն է ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգի ենթարկել իր շահերը (2268 անգամ): Միևնույն ժամանակ, այդ գործունեության վրա ծախսած գումարի չափով օտար երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 4-րդ տեղը (4.2 միլիոն դոլար)` այդ ցուցանիշով զիջելով միայն ԱՄԷ-ին (11 միլիոն դոլար), Մեծ Բրիտանիային (6 միլիոն դոլար) և Ճապոնիային (4.23 միլիոն դոլար):

ԱՄՆ-ում թուրքական լոբբինգի գործունեության ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2007 թվականի վերջին, երբ Կոնգրեսը քննարկում էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Այդ ժամանակ թուրքական լոբբիի ներկայացուցիչները մեկ ամսվա ընթացքում 673 հանդիպում են ունեցել ամերիկյան կոնգրեսականների ու հրեական լոբբիի ներկայացուցիչների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում