Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Ինչո՞ւ են հայերը Ռուսաստանում դաժանաբար սպանվում (լուսանկարներ)

Անհանդուրժողականությունը, ռասիզմն ու այլատյացությունը շարունակում են մոլեգնել Ռուսաստանում: Թվում էր, թե ավելի արտահայտված կերպով 2000-ականների սկզբին նկատելի ագրեսիան հարյուրավոր հայերի նկատմամբ վերջին տարիներին մարել էր, սակայն ավելի ու ավելի դաժան սպանությունների մասին տեղեկությունները շարունակում են ցնցել հայաստանաբնակ հանրությանը: Թերևս կարելի է ենթադրել, որ 2000-ականների սկզբին բողոքի մեծ ալիքից հետո դրանք սկսեցին կոծկվել և պնդումներ դրվեցին շրջանառության մեջ, որ Ռուսաստանում արմատական ազգայնական խմբավորումներն ավելի հաճախ սպանում են միջինասիացիների, մտահոգություններն այս ուղղությամբ չեն դադարում:

Վերջին ամենադաժան սպանությունը, որը ցնցեց հանրությանը, համացանցը, Ռուսաստանի Տյումեն քաղաքում երիտասարդ հայուհու, երեք երեխաների մայր Նունե Սարգսյանի դանակահարումն էր: Ապրիլի 21-ին իր բնակարանում սպանվել էր Նունե Սարգսյանը՝ նրան սկզբում թալանել էին, այնուհետև հասցրել դանակի՝ շուրջ 40 հարված: Ըստ Նունեի հարազատների՝ նա այդ օրը պետք է նշեր իր ծննդյան տարեդարձը: 22-ամյա՝ «Պիցցա Էքսպրես» ընկերությունում աշխատող առաքիչ Զախար Կովրիգինին իրավապահ մարմինները բերման էին ենթարկել հենց նույն օրը, որը տվել էր խոստովանական ցուցմունք, ասելով, որ այդ օրը պիցցա առաքելու ցուցում է ստացել, առաքել է պիցցան, ստացել գումարը, հեռացել, ապա մի փոքր անց կրկին վերադարձել` պատվերի գումարը վերստուգելու պատրվակով: Տանտիրուհին համաձայնել է ներս թողնել նրան: Այնուհետեւ Կովրիգինը դանակ է հանել և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ աղջիկը իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը: Ստանալով պահանջվածը` ոսկե մատանիներ եւ գումար, չարագործը, մտավախությամբ, որ տուժողը տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, նրան դանակի առնվազն 40 հարված է հասցրել՝ երիտասարդ կնոջը հասցնելով մահվան: 26-ամյա Նունեի սպանությունը ցասման մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն Տյումեն քաղաքում, որտեղ ապրել է Նունեն, այլև Երևանում, որտեղ սպանությունը շատերը մեկնաբանում են որպես հայատյացության, քսենոֆոբիայի բարձր դրսևորում: Որոշ գործիչներ նույնիսկ սպանության պատճառների մասին խոսեցին չափազանց բաց տեքստով, պնդելով, որ անուղղակիորեն նման իրավունք այդ ռուս երիտասարդին տվել են Պուտինն ու Լավրովը, Դուգինն ու Կիսիլյովը, Միհրանյանն ու Կուրղինյանը: «Եթե կարելի է սպանել ու զավթել «եղբայր խոխոլներին» Ղրիմում ու Դոնեցկում, ուրեմն միանգամայն արդարացված ու արդար է մորթել ներգաղթած «սևահետույք խաչերին» բուն Ռուսաստանում»,- իր վրդովմունքն այսպես էր արտահայտել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Այս տարվա մարտին 35-ամյա հայ տղամարդու դի էր հայտնաբերվել՝ դանակի բազմաթիվ հարվածներով: Բնականաբար, իրավապահները ավելի տեղեկություն չէին հրապարակել:

Անհնար է չհիշել նաև նախորդ տարի տեղի ունեցած ամենաաղմկահարույց սպանություններից մեկը ՌԴ Ստավրոպոլի երկրամասում: 2013թ. հուլիսի 28-ին հայ ֆերմեր Խաչատուր Ղազարյանի տուն ներթափանցած հանցագործը սպանել էր վերջինիս 2 երեխաներին` 11-ամյա աղջկան և 16-ամյա տղային, ինչպես նաև վիրավորել նրանց մորը: Ողբերգությունից վշտացած ընտանիքի հայրը՝ Խաչատուր Ղազարյանը, բազմիցս է խոսել «Առաջին լրատվական»-ի հետ իր ընտանիքում կատարվածի մասին: Այսօր ևս նա վշտով ասաց, թե իր համար տեղի ունեցածի պատճառներն անորոշ մնացին, քանի որ ինքը թշնամիներ չի ունեցել, իսկ տուն ներխուժման պատճառը թալանը չի եղել միանշանակ, քանի որ տնից հանցագործն իր հետ ոչինչ չի տարել: Ըստ նրա՝ իրավապահ մարմինները ևս այս ողջ ընթացքում որևէ տրամաբանական պատճառ իրենց չեն ներկայացրել, թեև հանցագործը կալանավորված է և տվել է բազում ցուցմունքներ: Թեև նա նշեց, որ իր համար ոչ մի պատճառ բացառելի չէ:

Անցյալ տարի երկու սպանություն էր կատարվել մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքում: Հուլիսի 28-ի գիշերը Նոգինսկի 50-ամյա բնակիչը, որսորդական զենքից կրակելով, սպանել էր Հայաստանի 27-ամյա քաղաքացու: Ի դեպ, պաշտոնական վարկածի համաձայն, սպանությունը կատարվել է բարձր երաժշտության պատճառով՝ մի խումբ երիտասարդներ, այդ թվում՝ ՀՀ 27-ամյա քաղաքացին, ալկոհոլ են օգտագործել` միաժամանակ միացնելով ավտոմեքենայի նվագարկիչը, ինչը խանգարել է մերձակա տների բնակիչների հանգիստը, բնակիչներից մեկը բազմիցս նկատողություններ է արել, սակայն երիտասարդները չեն արձագանքել, որից հետո տղամարդը զենքով փողոց է դուրս եկել եւ մոտ տարածությունից կրակել երիտասարդներից մեկի կրծքավանդակին:

Օգոստոսի 5-ին էր տեղի ունեցել մյուս սպանությունը՝ Նոգինսկի շրջանի «Կրասնի էլեկտրիկ» ավանից հիվանդանոց էր տեղափոխվել Հայաստանի 42-ամյա մի քաղաքացի, որը մահացել էր հրազենային վնասվածքից աչքի շրջանում: Վարկածներից մեկ համաձայն՝ սպանությունը կարող է առնչություն ունենալ նրա ձեռնարկատիրական գործունեության հետ:

2013թ. սեպտեմբերի 1-ին Վոլգոգրադում դաժանաբար սպանվել էր տասնամյա Ռոման Հովհաննիսյանը: Դպրոցական տոնական միջոցառումից հետո երեխան գնացել էր զբոսնելու և չէր վերադարձել: Ոստիկանությունը սեպտեմբերի 4-ին ձերբակալել է երեխայի սպանության համար կասկածվող 17 տարեկան Անդրեյ Մալիշկոյին, որը իրավապահներին խոստովանել էր, որ բռնաբարել է տղային, հետո սպանել` գլխին հասցրած մի քանի հարվածով: Իհարկե, այս բոլոր սպանությունները չէ, որ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում են ընդգրկվում, որպես հայատյացության և ընդհանրապես քսենոֆոբիայի դրսևորում, որովհետև դրանց ընթացք չեն տրվում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սովա» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար, հայտնի հասարակական գործիչ, իրավապաշտպան Ալեքսանդր Վերխովսկին, ում ղեկավարած կազմակերպությունը ռասիզմի ու քսենոֆոբիայի հողի վրա իրականացվող սպանությունների ու հարձակումների ամենամյա հաշվետվություն է պատրաստում, ասաց, որ անհամեմատելիորեն մեծացել է անհանդուրժողականության և այլատյացության հողի վրա իրականացվող սպանությունների թիվը: Ըստ նրա՝ օրինակ, դրանք ավելի շատ են եղել անցյալ տարի, քան նախանցած տարի ու այդպես շարունակ, ուստի կարելի է ասել, որ այս տարվա ընթացքում ավելի շատ կլինի, քան նախորդ տարի, քանի որ նախնական ուսումնասիրություններն են այդ մասին վկայում: Նրա խոսքով՝ սպանվում են միջինասիացիներ, ադրբեջանցիներ ու հայեր:

«Այս հանցագործությունները հիմնականում իրականացնում են նույն մարդիկ և նույն ազգայնական խմբերը, միևնույն հոգեբանությամբ և տիպով: Մեր կարծիքով՝ նրանք արձագանքում են նրան, թե որքանով է լուրջ այդ սպանություններին ու հարձակումներին վերաբերվում ՌԴ ոստիկանությունը: Եթե ոստիկանությունը սկսում է համարժեք պատասխանել այդ սպանություններին, դրանք անհամեմատելի կրճատվում են, բայց կա նաև հակառակ միտումը: Վերջին տարիներին ակնհայտ է, որ ոստիկանությունը հետաքրքրված չէ նման բոլոր սպանությունների բացահայտմամբ և համարժեք պատիժներով: Իսկ թե ինչու, պարզ է բոլորին»,- ասաց Ալեքսանդր Վերխովսկին՝ ակնարկելով, որ ոստիկանության անուշադրությունն այս հարցի նկատմամբ ՌԴ իշխանությունների քաղաքական մոտեցումների արդյունքն է, այսինքն՝ սպանությունները և ազգայնականների գործողություններն իրականացվում են ռուսական իշխանությունների գաղտնի աջակցությամբ: Հետաքրքրական է, որ ներկայումս Ուկրաինայում ֆաշիզմի դեմ պայքարող Ռուսաստանն իր երկրի ներսում աջակցում է իրական ֆաշիստներին, սատարելով և կոծկելով նրանց կատարած սպանությունները:

Տեղեկացնենք, որ նախնական տվյալներով, քանի որ իրավապահ մարմինները հետևողական չեն ՌԴ-ում այլ երկրների քաղաքացիների սպանությունների հարցում, 2013թ. Ռուսաստանում սպանվել է 20-ից ավելի օտարերկրացի՝ հիմնականում Միջին Ասիայից ու Կովկասից, իսկ վիրավորվել՝ 173-ը: Իսկ այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում սպանվել է 8 մարդ՝ էքստրեմիստների կողմից ծեծի հետևանքով: Այս տվյալները չեն կարող վերջնական լինել, քանի որ բռնության ենթարկված շատ քաղաքացիներ և սպանվածների հարազատներ հետևողական չեն գտնվում կամ վախենում են հետագա հաշվեհարդարից, թեև ոչ պաշտոնական Հայաստանը և ոչ էլ Ռուսաստանը այս սպանությունները չեն դիտարկում որպես հակահայկական դրսևորումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում