Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Մամուլի ազատության օրը հյուսիսից եկող գույժերով

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է, որն արդեն մի քանի տարի շարունակ նշվում է նաև Հայաստանում: Այդ օրը Հայաստանը դիմավորում է Freedom house միջազգային ոչ կառավարական կազմակերպության զեկույցում արձանագրած հետընթացով՝ մամուլի ազատության մասով: Հայաստանը դասվել է անազատ մամուլով երկրների շարքին:

Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ նման զեկույցներն, այնուամենայնիվ, սուբյեկտիվ են, և ամենաիրական գնահատականները, իհարկե, հանրային զանգվածների տված գնահատականներն են: Իսկ հանրային զանգվածները Հայաստանում բոլոր իրավիճակներին և երևույթներին տալիս են մի գնահատական՝ հեռանում են:

Սա, ըստ էության, մի վիճակ է, երբ թացն էլ խառնվում է չորի հետ և հասարակական վստահություն չի վայելում և ոչ մի ինստիտուտ, այդ թվում և մամուլը: Սա, իհարկե, մի զգալի մասով մամուլի մեղքն է, սակայն, ըստ էության, նաև պայմանավորված է նրանով, որ երկրում վարկաբեկված քաղաքական ինստիտուտները, այսպես ասած, կամ վրեժխնդիր լինելու համար, կամ պարզապես ինքնապաշտպանության միջոց որպես փորձում են հասարակության աչքում վարկաբեկել նաև լրատվամիջոցները, այսինքն` չմնալ, այսպես ասած, եզակի վարկաբեկված, կամ պաշտպանվել մամուլի հրապարակումներից հենց այդ միջոցներով: Եվ արդյունքում` հատկապես վերջին տարիներին մենք ականատեսն ենք, այսպես ասած, քաղաքական տարբեր ուժերի տարաբնույթ հարձակումներին ու գրոհներին մամուլի հանդեպ:

Մեկ այլ պրակտիկա է նաև մամուլի հրապարակումների համար դատական հայցերը, և եթե մի երկրում այդ պրակտիկայով աչքի է ընկնում երկրի նախագահի պաշտոնը երբևէ զբաղեցրած անձը, ապա օլիգարխներից և այլ սուբյեկտներից ինչ սպասես: Եվ մամուլը ստացավ տարբեր հայցեր, միլիոնների հայցեր, որոնք շատ պարբերականների դրեցին ծանր ֆինանսական պարտավորությունների առաջ:

Հայաստանը մամուլի ազատության միջազգային օրը դիմավորում է հենց այս մթնոլորտում, ուր ինչպես միշտ առկա են պաթետիկ կենացներ ու տրաֆարետային խոսքեր օրվա թեմայի մասով, և առկա է այդ ամենի հետ քիչ կապ ունեցող մի իրականություն: Իսկ ընդհանրապես, աքսիոմատիկ ճշմարտություն է, որ անազատ երկրում ազատ մամուլ չի լինում: Առավելագույնը՝ լինում են բացառություններ, որոնք սակայն իրենց գործունեության ընթացքում բախվում են հենց այդ աքսիոմատիկ ճշմարտությունը հաստատող մի շարք իրողությունների:

Սրան զուգահեռ` մամուլի ազատության օրն արդեն, իհարկե, ունի լիովին այլ մի կոմպոնենտ էլ՝ սոցիալական մեդիան: Արդեն մի քանի տարի այդ կոմպոնենտը առկա է նաև Հայաստանում, և ըստ էության սոցիալական ցանցերն ու բլոգներն էլ դարձել են յուրօրինակ լրատվամիջոցներ և անկասկած իրենց լուման ունեն Հայաստանում մամուլի բազմազանության, ինֆորմացիայի բազմազանության տեսանկյունից: Իհարկե, այս ամենն ունի իր թե՛ դրական, թե՛ նաև բացասական էֆեկտը, սակայն փաստ է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը բերել է մամուլի ազատության օբյեկտիվ նոր գործոնի:

Սակայն այստեղ էլ, վերջին հաշվով, ամեն ինչ հանգում է երկրի ազատությանը, ինչում մենք կարող ենք համոզվել Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրում տեղի ունեցող պրոցեսներով, երբ արդեն փորձ է արվում աշխարհից կտրվել և զուտ ռուսական ինտերնետ կազմակերպել: Սա էլ մամուլի ազատության հերոսական օրվա նոր կոմպոնենտն է, որը, ցավոք, ոչ թե հնարավորությունների ընդլայնում է հուշում, այլ գուժում է լիովին հակառակ միտումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում