Օմանի սուլթան Քաբուս բեն Սայիդը հայտարարել է, որ իր լիազորությունների մի մասը փոխանցում է Շուրայի` տեղի օրենսդիր-խորհրդակցական մարմնին: Պարսից ծոցի այս երկրում պահպանվում է բացարձակ միապետության պետական կարգը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սուլթանի հրամանագրում նշվում է, որ այսուհետ Շուրային են անցնում օրենսդրական գործառույթները: Բացի այդ, երկրում ստեղծվում է սահմանդրական հանձնաժողով, որը փոփոխություններ կառաջարկի գործող հիմնական օրենքի համար:
Ավելի վաղ սուլթան Քաբուս բեն Սայիդը փոփոխություններ էր իրականացրել երկրի կառավարությունում: Այս քայլին նա դիմել էր այն բանից հետո, երբ փողոցներ էին դուրս եկել հազարավոր օմանցիներ` պահանջելով երկրում իրականացնել քաղաքական բարեփոխումներ: Սպանվել էր երկու մարդ, այրվել էին ոստիկանական մի շարք շինություններ: