«Կիոդո» լրատվական գործակալության հաղորդմամբ, գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը պետք է մեկնարկեր մարտի 21-ին Տոկիոյի «Իոյոգի» մարզահամալիրում, հետաձգվել է երկրաշարժի պատճառով:
Գեղասահքի միջազգային ֆեդերացիան նախատեսում էր առաջնությունն անցկացնել նախապես պլանավորված ժամկետում, սակայն մասնակից երկրների մեծամասնությունը իրենց մարզիկներին խորհուրդ են տալիս չմեկնել Ճապոնիա, և այդ պատճառով որոշում է կայացվել առաջնությունը հետաձգել:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ էլ երկրաշարժի պատճառով հետաձգվել էին Ճապոնիայի ֆուտբոլի առաջնության բոլոր լիգաների բոլոր հանդիպումները: