Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Կա՛մ իշխանություն, կա՛մ գաղթ

Վերջին շրջանում Հայաստանի հասարակական-քաղաքական թեմատիկայի առաջնային դիրքերում է կրկին հայտնվել արտագաղթի խնդիրը, որն արդեն հուզում է նույնիսկ իշխանությանը՝ այն իմաստով, որ իշխանությունն այլևս չի լռում այդ մասին: Թեև իհարկե՝ խոսելիս էլ նշում է, թե անհանգստանալու բան չկա, և ոչ մի աղետալի միտում չի գրանցվել, այդուհանդերձ իշխանության անդրադարձն ինքնին վկայում է, որ խնդիրը հասել է իսկապես ռազմավարական վտանգի աստիճանի:

«Սխալ են արտահայտությունները, թե ժողովուրդն է մեղավոր, որ երկրում կա այսպիսի իշխանություն: Կա երկրի և ժողովրդի հանդեպ կոնկրետ հանցանք, կատարվում է գողություն՝ նախ երկրից գողացվում է ամբողջ նյութականը, իսկ հետո գողացվում է նաև մարդկային ռեսուրսը: Դա էլ, ի վերջո, գողություն է, երբ երկրում այնպիսի կառավարում է իրականացվում, որ մարդիկ թողնում ու հեռանում են երկրից»: 

Եթե փորձենք խորքային դիտարկման ենթարկել երևույթը, ապա կտեսնենք, որ արտագաղթի խնդիրը Հայաստանում խորապես ուսումնասիրված չէ թե՛ հասարակական, թե՛ նաև պետական մակարդակով: Արտագաղթի պատճառների բազմազանությունը համադրված չէ, դրանց փոխազդեցությունը թերևս չափված չէ, միտումները պատկերացված չեն: Եթե այդ ամենը լիներ, ապա ներկայումս խնդիրը ոչ թե կհայտնվեր հասարակական-քաղաքական թեմատիկայի առաջին շարքերում, այլ թևակոխած կլիներ լուծման գործընթաց: Իսկ եթե հայտնվել է քննարկումների առաջին պլանում, նշանակում է լուծման հեռանկարներն են բացակայում և այն սկսել է ճնշել անգամ ժամանակին: Մինչդեռ այժմ արդեն նույնիսկ խնդիրը հանգամանալից ուսումնասիրելու ժամանակ էլ չկա, այլ անհրաժեշտ է արագորեն անցնել գործողությունների, որպեսզի թափը կասեցվի, իսկ հետո արդեն նաև սկսվի վերադարձը, գոնե այն մարդկանց, ովքեր Հայաստանում են թողել իրենց ընտանիքները, իրենց հարազատներին:

Ընդհանուր առմամբ, թեև հիմնականում առանց խորքային ուսումնասիրությունների և եզրահանգումների, այդուհանդերձ պարզ է, թե ինչ առաջնային քայլեր է պետք անել արտագաղթի ալիքը կանխելու ուղղությամբ: Հայաստանում արտագաղթի պատճառները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի՝ սոցիալ-տնտեսական վատթար վիճակ և անիրավություն ու անարդարություն: Հետևաբար, պետք է արագ և օպերատիվ քայլեր կատարել այդ ուղղությամբ իրավիճակը փոխելու համար: Բավական է մի քանի կոնկրետ հայտարարություն և կոնկրետ արդյունք սոցիալ-տնտեսական քաղաքականության ոլորտում, և մթնոլորտը Հայաստանում արմատապես կարող է փոխվել, և բնակչության այն հատվածը, ով արդեն իսկ կապել է ճամպրուկները, կարող է վերանայել իր որոշումը: Բավական է նաև մի քանի կոնկրետ հայտարարություն և իրավիճակի էական փոփոխություն արդարադատության համակարգում, և բնակչության արտագաղթող հատվածի մոտ տրամադրություններն էապես կարող են փոխվել:

«Իշխանությունը սիրով կկասեցնի արտագաղթը, օր ու գիշեր կաշխատի դրա ուղղությամբ, եթե միայն կասեցնելու միջոցառումները չհակասեն իր իշխանական շահին: Այդ շահերի հակասությունն է, որ պետք է վերանա, արտագաղթը վերանալու համար: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը պետք է հրաժարվի իր իշխանությունից, որպեսզի կասեցվի արտագաղթը»:

Թվում է, թե դա պարզ բան է, և իշխանությունը չի կարող չգիտակցել այդ ամենը: Եվ իսկապես, ամենայն հավանականությամբ հենց գիտակցում է, բայց մի բան է գիտակցելը, ու մեկ այլ բան քայլեր ձեռնարկելը: Ահա հենց այդտեղ է, որ պետության շահը հակասության մեջ է մտնում իշխանության շահի հետ: Եթե պետության շահը պահանջում է քայլեր ու փոփոխություններ, իշխանության շահը պահանջում է տնտեսական ու քաղաքական մենաշնորհ, անիրավություններ, արտոնյալ խավերի առկայություն, որոնք կծառայեն իշխանության վերարտադրությանը: Իշխանությունը սիրով կկասեցնի արտագաղթը, օր ու գիշեր կաշխատի դրա ուղղությամբ, եթե միայն կասեցնելու միջոցառումները չհակասեն իր իշխանական շահին: Այստեղ է գլխավոր խնդիրը: Այդ շահերի հակասությունն է, որ պետք է վերանա, արտագաղթը վերանալու համար: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը պետք է հրաժարվի իր իշխանությունից, որպեսզի կասեցվի արտագաղթը: Երկրում իշխանությունը կամ ժողովրդինն է լինում, կամ այդ ժողովուրդը երկիրն իրենը չի համարում և հեռանում է երկրից: Դա է թերևս աքսիոմատիկ իրողությունը, ու ինչ հուզական, բոցաշունչ, հեղափոխական բնորոշումներ ու վանկարկումներ էլ անենք, իրականության ամբողջական պատկերը հենց դա է, որին էլ մենք ականատես ենք լինում:

«Հեռանալու փոխարեն, պետք է մնալ և պայքարել՝ ամեն մեկն իր տեղում, ամեն մեկն իր չափով, ամեն մեկն իր հնարավորության սահմանում: Եվ եթե բոլոր հեռացողները միանան պայքարին, ապա իրավիճակը, պատկերը կարող են բոլորովին այլ լինել»:

Իհարկե, թվում է, որ ժողովուրդը ինքը պետք է պայքարի իր իշխանության համար, քանի որ ոչ մի այլ իշխանություն իր հոժար կամքով չի զիջի իր դիրքը և լիազորությունը ժողովրդին: Եվ այստեղ էլ ճշմարտության մեծ բաժին կա: Հեռանալու փոխարեն, պետք է մնալ և պայքարել՝ ամեն մեկն իր տեղում, ամեն մեկն իր չափով, ամեն մեկն իր հնարավորության սահմանում: Եվ եթե բոլոր հեռացողները միանան պայքարին, ապա իրավիճակը, պատկերը կարող են բոլորովին այլ լինել: Սակայն դա ամենևին չի նվազեցնում հենց բուն իշխանության պատասխանատվությունն իրավիճակի համար, իշխանությունն ուզուրպացնելու համար, տնտեսությունն ու քաղաքականությունը, իրավունքը մենաշնորհելու համար, արդարադատությունը մասնավորեցնելու համար: Այդ ամենն, ի վերջո, հանցանք է երկրի, պետության, ժողովրդի հանդեպ, և եթե որևէ իշխող դաս գիտակցաբար գնում է այդ հանցանքին, ապա ուրիշ որևէ հանգամանք չի կարող նվազեցնել կամ մեղմացնել այդ հանցանքը:

Այսինքն՝ այդ տեսանկյունից էլ սխալ են արտահայտությունները, թե ինքներս, այսինքն՝ ժողովուրդն է մեղավոր, որ երկրում կա այդպիսի իշխանություն: Կա երկրի և ժողովրդի հանդեպ կոնկրետ հանցանք, կատարվում է գողություն՝ նախ երկրից գողացվում է ամբողջ նյութականը, իսկ հետո գողացվում է նաև մարդկային ռեսուրսը: Դա էլ, ի վերջո, գողություն է, երբ երկրում այնպիսի կառավարում է իրականացվում, որ մարդիկ թողնում ու հեռանում են երկրից: Ժողովրդի պատասխանատվությունն այդ պարագայում հարաբերական և ընդհանրական հասկացություն է, որը իշխանության համար կարող է հիանալի նվեր լինել իր կոնկրետ պատասխանատվությունը թաքցնելու համար: Այդ իսկ պատճառով, խնդիրը պետք է դրվի հստակ՝ եթե իշխանությունը ցանկանում է դադարեցնել երկրի հայաթափումը, ուրեմն պետք է իշխանությունը վերադարձնի ժողովրդին: Երկրում ժողովրդի ձեռքին կա՛մ իշխանությունն է, կա՛մ ճամպրուկը: Այդպես է բոլոր երկրներում, բոլոր ժողովուրդների մոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում