Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Պաշտոնական. Հովիկ Աբրահամյանը Լոնդոնում է

Մարտի 13-ին սկսվեց Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Արայիկ Գրիգորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Լոնդոնում ՀՀ ԱԺ նախագահի առաջին հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը բրիտանահայ համայնքի անդամներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

«ՀայաստանևՄիացյալ Թագավորություն հարաբերությունների զարգացման վերջին 10 տարիների ընթացքում իմ գլխավորած պատվիրակության այցը Լոնդոն երկրորդն է: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Լոնդոն 2010թ. փետրվարին: Այս այցերը վկայում են հայկական կողմի պատրաստակամության մասին էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ որպես միջազգային ասպարեզում կարևոր դերակատարի: Ես ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և իմ առաքելությունն եմ տեսնում միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման միջոցով նպաստել միջպետական հարաբերությունների զարգացմանը, ինչի համար գոյություն ունի զգալի ներուժ: Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներին: Արդեն իսկ ձևավորված մշակութային հարուստ օրակարգը և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը պետք է լրացուցիչ լծակ հանդիսանան ակտիվ փոխայցելությունների և կառուցողական քայլեր նախաձեռնելու համար»ևասաց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է միջազգային ատյաններում ստանձնած իր պարտավորությունների կատարմանը և այսօր Հայաստանի քաղաքական թիմը հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ դրսևորում է քաղաքական կամք և սկզբունքայնություն մեր երկրի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների իրականացման գործում: «Հայաստանն այսօր իր անկախությունը պաշտպանելու ի զորու պետություն է և հուսալի գործընկեր միջազգային ասպարեզում»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է և այդ գործընթացը որակական նոր փուլ է թևակոխել` Եվրամիության հետ մեկնարկելով ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` խորհրդարանի ղեկավարը նշեց. «Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր պետական ինստիտուտներով և բոլոր անկախ պետություններին բնորոշ խորհրդանիշերով: Սա իրականություն է և ոչ մեկը, առավել ևս Ադրբեջանը, չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ: Հայկական կողմը պատրաստակամ է հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Բայց մտահոգիչ են Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, նավթադոլարի հաշվին ավելացող Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առջև ստանձնած բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Հայաստանն ունի մարտունակ բանակ և կարող է պաշտպանել իր սահմաններն ու հողը, ապահովել երկրի և ժողովրդի անվտանգությունը»,- ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդարանն իր լծակներն ակտիվորեն օգտագործում է հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ կարծիք ձևավորելու համար: Եվրոպական կառույցներում հայկական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովում, որպեսզի օտարերկրացի պատգամավորները ճիշտ պատկերացումներ կազմեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. կազմակերպվում են փոխայցելություններ, շփումներ արտերկրի գործընկերների հետ: ԱԺ նախագահը նշեց, որ անցյալ տարի Եվրախորհրդարան կատարած իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Եվրախորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ, տեղում անմիջականորեն ծանոթացել իրավիճակին և օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա ճշգրտել ու հստակեցրել իրենց դիրքորոշումները: Նախատեսվում են նաև այլ պատգամավորների այցելություններ, շփումներ գործընկերների հետ, ակտիվորեն օգտագործվում են խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները:

Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի խիզախ նախաձեռնությունը` բարելավելու հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ տապալվեց Թուրքիայի պատճառով: Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի կողմից առաջ քաշվեցին նախապայմաններ, որոնց մասին անգամ խոսք չկար արձանագրությունների ստորագրման արարողությունից առաջ ընթացող բանակցությունների ժամանակ և չնայած հայկական կողմը պատրաստ էր վավերացնել արձանագրությունները` ընդգրկելով հարցը Ազգային ժողովի օրակարգում, Թուրքիայի անհիմն շահարկումների պատճառով Հայաստանի Նախագահը ստիպված էր հարցը հետ կանչել Ազգային ժողովի օրակարգից և սառեցնել գործընթացը: «Եթե խոսքը գնում է նախապայմանների մասին, ապա կարծում եմ անվիճելի է, որ հայկական կողմն ունի ավելի շատ բարոյական հիմքեր նախապայմաններ ներկայացնելու թուրքական կողմին»: «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ապա այն ոչ միայն ունի բարոյական մեծ նշանակություն, այլ նաև կկանխարգելի ցեղասպանության կրկնությունն իր տարբեր դրսևորումներով աշխարհի ցանկացած անկյունում»ևասաց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սիրով պատասխանեց նաև մեր հայրենակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ներքաղաքական զարգացումներին, տնտեսությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, գյուղական բնակավայրերի զարգացմանը, չշրջանցվեց նաև երկպալատ խորհրդարան ստեղծելու հնարավորության հարցը:
Մարտի 14ևին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի, Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ, կմասնակցի Լորդերի պալատի լիագումար նիստին:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում