Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իշխանությունը ստիպված է բացվել

Ըստ ամենայնի, նախորդ շաբաթավերջին մենք ականատես դարձանք Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի մեկնարկին: Հարցը միայն այն է, թե ինչ հաշվարկով է Սերժ Սարգսյանը սկսել այդ արշավը` արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրության հաշվարկով:

Նախ մարտի 11-ին նախագահի նստավայրում անցկացված տնտեսական խորհրդակցությունը, իսկ հետո նաև մարտի 12-ին Ծաղկաձորում տեղի ունեցած ճեպազրույցը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը խոսեց թե՛ Ղարաբաղի հակամարտության, թե՛ առավել ևս, ներքաղաքական թեմաների մասին, ունեն ակնհայտ նախընտրական բնույթ:

Որևէ այլ կերպ հնարավոր չէ բացատրել Սերժ Սարգսյանի հայտարարությունները թե՛ սոցիալական խնդիրների մասին, թե՛ նաև ոստիկանությունում, դատաիրավական համակարգում և պետական եկամուտների համակարգում փոփոխությունների մասին: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը նախկինում երբեք չի հայտարարել որևէ համակարգում փոփոխություն անելու մտադրությունների մասին: Եվ հենց դա էլ վկայում է, որ նա մտել է նախընտրական փուլ և այդ իսկ պատճառով էլ սկսել է խաղալ որոշակիորեն բաց խաղաքարտերով:

Իհարկե, այստեղ նաև զգալի դեր ունի ընդդիմությունը, որը վերջին շաբաթներին նկատելիորեն ակտիվացրել է իր մարտավարությունը: Դրա արդյունքում հանրապետությունում ձևավորվել է բավական ակտիվ հասարակական ֆոն, որը, եթե գումարվում է աշխարհում արձանագրվող դինամիկ փոփոխությունների ֆոնին, իսկապես լուրջ ու մտահոգիչ է դառնում իշխանության համար:

Այդ պարագայում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան բացել խաղաքարտերը, գոնե՝ որոշակիորեն: Ստեղծված իրավիճակում թերևս բավական բնութագրական կլինի ֆուտբոլային լեզուն: Այսպես, հասարակությունն ու ընդդիմությունը Հայաստանում բաց ֆուտբոլ էին խաղում, իսկ իշխանությունը դիմել էր խուլ պաշտպանության, հասկանալով, որ միայն այդպես կարող է իր դարպասը պահել անառիկ:

Սակայն հիմա թե՛ ներհայաստանյան, թե՛ համաշխարհային իրադրությունը իշխանությանը կարծես թե այլ ելք չեն թողնում, քան բաց ֆուտբոլ խաղալը, որովհետև ստեղծվել է «մրցաշարային» մի իրավիճակ, երբ ոչ-ոքին, այսինքն՝ միայն սեփական դարպասն անառիկ պահելը, իշխանությանը ձեռնտու չէ, դեռ քիչ է: Իշխանությունը հասկանում է, որ պետք է ինքն էլ, բացի հասարակության և ընդդիմության հանդեպ կոպիտ պաշտպանությունից, ինչ-որ բան անի խաղի ստեղծագործականության առումով, այլապես ճնշումը մեծանալու է, և գոլը իշխանության դարպասին դառնալու է անխուսափելի: Այսինքն՝ իշխանությունը ստիպված է ինքն էլ բացվել:

Իսկ փոխադարձ բաց խաղում հասարակության և ընդդիմության գոլ խփելու շանսերը ավելի են մեծանում, քանի որ իշխանությունը ցույց է տվել, որ ինքը բաց ֆուտբոլում բավական անզոր է թե՛ տեխնիկական, թե՛ տակտիկական, այսինքն՝ ինտելեկտուալ պատրաստվածության տեսանկյունից: Բայց, միևնույն ժամանակ, չբացվելն էլ այլևս անհնար է դառնում: Իսկ գոլն այս խաղում անկասկած ընտրություններն են, և ժամանակի հարց է, թե երբ կգրանցվի գոլը:

Եզրափակելով իրավիճակի, այսպես ասած, ֆուտբոլային նկարագրությունը, կարող ենք ասել,- իհարկե, չհավակնելով բացարձակ ճշմարտության,- որ արտահերթ ընտրությունները այս դեպքում կնշանակեն ընդդիմության ու հասարակության խփած գոլը, իսկ հերթական ընտրությունները կնշանակեն, որ գոլ խփեց իշխանությունը:

Բայց, թերևս, մի բան էլ. ամենայն հավանականությամբ, Հայաստանում խաղը «ոսկե գոլի» սկզբունքով չէ, և ընտրություններով հազիվ թե խաղը համարվի ավարտված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում