Լիբիայում սպանվել է քաթարյան Al-Jazeera հեռուստաընկերության օպերատորը: Դեպքը տեղի է ունեցել ընդդիմության ձեռքում գտնվող Լիբիայի երկրորդ քաղաքի` Բենղազիի մոտակայքում: Ալի Հասան Ալ-Ջաբիրը մահացել է հենց տեղում, իսկ նրան ուղեկցող լրագրողը ստացել է մարմնական վնասվածք:
Հեռուստաընկերության ներկայացուցիչը Al-Jazeera-ի Twitter-ի էջում գրել է, որ օպերատորը սպանվել է Մուամար Քադաֆիին պաշտպանող ուժերի կողմից, երբ վերադառնում էր Բենղազի մոտակա քաղաքներից մեկից: Ուադահ Խանֆարը, որը հեռուստաալիքի հիմանդիրն է, հայտարարել է, որ իր հեռուստաալիքի դեմ արշավ է սկսվել, սակայն իրենք շարունակելու են լուսաբանել Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները: