Ինչպես քիչ առաջ հաղորդեց Reuters գործակալությունը, ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի հերթական` երկրորդ էներգաբլոկի սառեցման համակարգը շարքից դուրս է եկել, և չի իրականացվում ռեակտորի սառեցումը: Այլ մանրամասներ այս պահին չկան:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը պայթյուն էր տեղի ունեցել այս ատոմակայնի առաջին էներգաբլոկում, իսկ այսօր առավոտյան երրորդ էներգաբլոկում միանգամից երկու պայթյուն էր տեղի ունեցել:
Բացի այդ, առավոտյան տեղեկություններ են տարածվել, որ ճապոնական իշխանություններն իրականում սխալ տեղեկություններ են հաղորդում ատոմակայանի պայթյունների բացասական հետևանքների մասին: Ամերիկյան գիտնականները հայտարարել էին, որ ճառագայթման աստիճանը շատ բարձր է ատոմակայանից բավական հեռու տարածության վրա: Նրանք նույնիսկ 96 կմ հեռավորության վրա էին հայտնաբերել ցեզիումի հետքերը, ինչը միջուկային ռեակցիայի արդյունք է և կարող էր այնտեղ հայտնված լինել միայն ատոմակայանից արտանետման հետևանքով: