Լիբիայի բանակի զորամիավորումները, որոնք պաշտպանում են այդ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիին, բախվել են միմյանց, այդ պատճառով չեն շարունակել հարձակումը Միսուրատա քաղաքի վրա: Այս մասին հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը:
Ինչպես հեռուստաալիքին ասել է Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, բանակում տեղի ունեցած բախման պատճառ է հանդիսացել այն, որ ստորաբաժանումներից մեկը հրաժարվել է հարձակվել Միսուրատայի վրա: Այս քաղաքը միակն է երկրի արևմուտքում, որը գտնվում է ապստամբների ձեռքում:
Նախորդ օրը, այդուամենայնիվ, քադաֆիական ուժերին հաջողվել էր արևելքում անցնել հերթական հարձակման և գրավել Մարս Ալ-Բերգա քաղաքը` ընդհուպ մոտենալով Բենղազի քաղաքին, որը ընդդիմադիրների հիմնական հենակետն է: