Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

2004-ին ԵՄ-ին անդամակցած 10 երկրները 5 տարում կրկնակի հարստացել են

10 տարի առաջ այս օրերին եվրոպական 10 երկրներ (որից 8-ը՝ նախկին սոցիալիստական) մտան Եվրամիության կազմ, որից հետո թռիչքաձև տնտեսական զարգացում ու կենսամակարդակի աճ ապահովեցին: Ընդամենը 4-5 տարում՝ 2004-2008թթ., ԵՄ մտած բոլոր 10 պետությունները (առանց բացառության) միջին հաշվով 2 անգամ բարելավեցին իրենց կենսամակարդակը, իսկ առավել ճարպիկները (Մերձբալթյան երկրներ, Սլովակիա, Լեհաստան)՝ նույնիսկ՝ 2.5-3 անգամ (Աղյուսակ):

Կարճ ժամանակում կենսամակարդակի նման շեշտակի աճ չեն ապահովել անգամ հայ հասարակությանը ավանդաբար հայտնի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան կամ Սինգապուրը: Ընդ որում՝ կենսամակարդակի աճը այս երկրների պարագայում ուղեկցվել է սոցիալական պայմանների է՛լ ավելի արագ բարելավմամբ, քանի որ ԵՄ ավանդական երկրները հստակ սոցիալական երաշխիքներ են պարտադրում նոր մուտք գործող երկրներին (սկսած առողջության ապահովագրությունից մինչև կենսաթոշակների նվազագույն չափ):

2009-ից սկսած նորեկների աճը դանդաղեց՝ երկու պատճառով: Առաջին և հիմնականը ԱՄՆ-ից սկսված ֆինանսատնտեսական ճգնաժամն էր և Եվրամիության մի քանի հին երկրների (Հունաստան, Իտալիա և այլն) պարտքային ճգնաժամը: Դրա արդյունքում 2014-ին ԵՄ մտած բոլոր 10 երկրներն էլ տնտեսական անկում ապրեցին: Իսկ դանդաղման երկրորդ պատճառը հենց նախորդող թռիչքաձև աճն էր, որի շնորհիվ նորեկները իրենց կյանքի մակարդակով մոտեցան հներին, որից հետո աճի դանդաղեցումը բնական է: Աշխարհում ընդհանրապես որքան հարուստ է (մեծ ՀՆԱ ունի մեկ շնչի հաշվով) տվյալ երկիրը, այնքան նրա աճի տեմպը դանդաղում է և հակառակը՝ շուկայական գործոններն ստիպում են, որ աղքատներն ավելի արագ զարգանան (այլ հարց է, որ ոչ շուկայական գործոնների՝ կոռուպցիայի, թալանի ու պետական հովանավորչության պատճառով աղքատները հաճախ կամ չեն զարգանում, կամ դանդաղ են զարգանում):

Վերադառնալով դիտարկվող 10 երկրներին` նշենք, որ նրանցից 4-ը 2013-ին ունեցել է ավելի ցածր կենսամակարդակ, քան 2008-ին էր, 3-ը՝ մոտավորապես նույն մակարդակը, ինչ 2008-ին էր և 3-ը՝ ավելի բարձր մակարդակ, քան 2008-ին էր (Աղյուսակում բերված տվյալները վերցված են Արժույթի միջազգային հիմնադրամի կայքից):

Աղյուսակ. Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2004-ին ԵՄ մտած 10 երկրներում, դոլար

Երկիր 1998 2003 2008 2013
Սլովակիա 4200 6200 17500 17700
Սլովենիա 11000 14600 27300 22800
Չեխիա 6200 9400 21800 18900
Կիպրոս 13800 18200 31700 24800
Էստոնիա 4000 7200 17800 19000
Լատվիա 2900 4800 15300 15200
Մալթա 10600 13200 21500 22900
Հունգարիա 4700 8200 15400 13400
Լիտվա 3100 5400 14800 16000
Լեհաստան 4300 5700 13900 13400

Որպեսզի պարզ լինի, որ Արևելյան Եվրոպայի երկրների կենսամակարդակի 2004-2008թթ. թռիչքաձև աճը պայմանավորված էր հենց ԵՄ նրանց մուտքով, աղյուսակում բերված են նաև այդ երկրների՝ ԵՄ անդամակցումից 5 տարի առաջ եղած ցուցանիշները: Այսպես, վերցնենք, օրինակ, Սլովենիան, որը ԵՄ անդամակցությունից միջին չափով օգտված երկրներից է համարվում: 1998-ին (ԵՄ-ին անդամակցելուց 5-6 տարի առաջ) Սլովենիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մոտ 11 հազար դոլար էր: ԵՄ անդամակցության պահին այն աճել էր ընդամենը 3600 դոլարով կամ 32%-ով: ԵՄ անդամակցությունից հետո, սակայն, 5 տարում Սլովենիայի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն դարձավ 27300 դոլար՝ 5 տարում աճելով մոտ 87%-ով: Այսինքն՝ մինչ ԵՄ մտնելն ընկած 5 տարում Սլովենիայում կենսամակարդակն աճել էր 32%-ով, ԵՄ կազմում եղած առաջին 5 տարում՝ 87%-ով: Աճն արագացել է ավելի քան երկու անգամ: Վերցնենք առավել ճարպիկներից մեկին՝ Լեհաստանին: 1998-2003թթ. այս երկրում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճեց 33%-ով (կամ մոտ մեկ երրորդով), իսկ 2004-2008թթ.՝ 144%-ով (կամ մոտ 2.5 անգամ): ԵՄ անդամակցումից հետո աճն արագացել է մոտ 4 անգամ:

Ինչպես երևում է գծագրից, նույն բանը նկատվել է ԵՄ մտած բոլոր (առանց բացառության) 10 երկրների դեպքում: Գծագրի տվյալները նույն տվյալներն են, ինչ աղյուսակում բերվածները, պարզապես՝ գծագիրն ավելի պատկերավոր է ցույց տալիս հիմնական օրինաչափությունը: Գծագրում բոլոր երկրների դիմացի երկրորդ սյունը (2003թ. կենսամակարդակը) շատ ավելի քիչ չափով է առավել առաջին սյունից (1998թ. կենսամակարդակից), քան երրորդ սյունը (2008թ. կենսամակարդակը) երկրորդ սյունից (2003թ. կենսամակարդակից):

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2004-ին ԵՄ անդամակցած 10 երկրներում

Untitled-1

Տնտեսական ճգնաժամի նախօրեին ԵՄ մտան նաև Բուլղարիան ու Ռումինիան, որոնք այնքան էլ շատ չշահեցին, որքան դիտարկված 10 երկրները: Սակայն այժմ, երբ ԵՄ-ն մտնում է տնտեսական զարգացման փուլ, էական տնտեսական աճ կարելի է սպասել նաև այդ երկրներում:

Ի դեպ, դիտարկված երկրները ԵՄ մտնելուց առաջ մտել էին նաև ՆԱՏՕ, ինչը հնարավորություն էր ստեղծել քաղաքական անվտանգության ֆոնին ապահովել տնտեսական անվտանգությունը:

Այսպիսով, նայելով 2004-ին երկրների տնտեսական պատմությունը՝ դժվար չէ հասկանալ, թե ինչու է Եվրամիությունը շարունակում մնալ չափազանց գրավիչ իր հարևանների համար և ինչու են Բալկանյան թերակղզու մյուս երկրներն ու Թուրքիան ձգտում օր առաջ անդամակցել ԵՄ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում