Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ադրբեջանի մտմտումները ռուսական նախադեպերի ֆոնին

Ադրբեջանի զինուժը ապրիլի 28-ից ճակատային գծում մասշտաբային զորավարժություններ է անցկացնում, որին մասնակցում են մոտ 4000 զինծառայողներ և մի քանի տասնյակ զրահատեխնիկա ու հարյուրից ավելի հրետանային-հրթիռային կայաններ: Սա հերթական զորավարժություն է, որը սակայն «արտահերթ» բնույթ է ստանում այն իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում:

Խնդիրն այն է, որ զորավարժություններ ասվածն ուկրաինական իրադարձություններում դարձել է առանցքային գործոն: Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանում զորավարժությունների պատրվակով զորքեր է կենտրոնացնում: Այսինքն` Ռուսաստանը զորավարժությունները վերածել է արդեն կոնկրետ ռազմական մի գործիքի, որը նաև իր նուրբ կիրառումն է ունենում Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում: Եվ այս տեսանկյունից, երբ ճակատային գծում զորավարժություններ է իրականացնում նաև Ադրբեջանը, ապա ռուսական նախադեպերի առկայության պայմաններում այս զորավարժություններին որպես հերթականի վերաբերվելը կարող է, մեղմ ասած, բացթողում լինել:

Ուկրաինայում ռուսական գործողություններից հետո Թուրքիան փորձել է օգտվել այդ իրավիճակից Սիրիայում: Շատ հավանական է, որ «կրտսեր եղբայր» Ադրբեջանն էլ Ռուսաստանի ստեղծած նախադեպային «իրավունքը» կարող է և փորձել կիրառել հայկական կողմի հանդեպ: Սա չի նշանակում, որ Ադրբեջանը իր այդ զորավարժություններով կարող է դիմել Հայաստանի կամ Ղարաբաղի հանդեպ այնպիսի սադրանքների, ինչպիսին Ռուսաստանը Ուկրաինայի հանդեպ: Սակայն, Ադրբեջանում էլ այս օրերին տեղի են ունենում տարօրինակ իրադարձություններ, ձերբակալվում են հայտնի իրավապաշտպաններ ու լրագրողներ, որոնց մեղադրում են Հայաստանի համար լրտեսության մեջ:

Սրան էլ զուգահեռ` Ադրբեջանում, այսպես ասած, պաշտոնական՝ փոխարտգործնախարարի և նախագահական աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատուի մակարդակներով դժգոհում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գործունեության դեմ: Իսկ Ուորլիքը ուկրաինական զարգացումներից ի վեր զբաղված է նրանով, որ անընդհատ ահազանգում է տարածաշրջանային խաղաղությունը պահելու կարևորության և ուկրաինական լարվածությունը Կովկաս չտեղափոխելու անհրաժեշտության մասին: Եվ երբ ահա այս գործունեության ֆոնին ադրբեջանցիները սկսում են դժգոհել Ուորլիքից, ըստ էության ստացվում է, որ նրանք դժգոհում են տարածաշրջանային խաղաղության պահպանմանն ուղղված նրա ջանքերից:

Այս ամենն ակնհայտորեն խոսում է Բաքվում տրամադրությունների փոփոխության մասին: Անշուշտ, սա խուճապի կամ տագնապի առիթ չէ, սակայն ակներև է, որ հայկական կողմում այս փոփոխությունները պետք է դառնան մանրակրկիտ դիտարկման առարկա, ըստ որում ոչ միայն Բաքվի, այլ նաև ընդհանրապես համանախագահների պահվածքի իմաստով:

Ավելին` այս իրավիճակում հայկական կողմին, ըստ երևույթին, հարկավոր է չմնալ դիտորդի դերում,- եթե իհարկե` այլ բան հայկական դիվանագիտությունն ունակ է անելու,- և փորձել լինել ավելի ակտիվ և թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը մթնոլորտ փոխի կամ ձևավորի: Այսինքն` Ադրբեջանի այդ փորձերին ակտիվ հակազդեցության խնդիրը չթողնել միայն Մինսկի խմբի համանախագահների կամ միայն Ուորլիքի ուսերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում