Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իսպանիայի առաջնություն. «Ռեալ»-ը մոտենում է

Հանգստյան օրերին կայացավ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրը: Ինչպես միշտ, մեծ հետաքրքրություն էին առաջացնում առաջատարների մասնակցությամբ հանդիպումները: Չնայած Ժոզե Մոուրինյոյի՝ առաջնության խաղացանկի հետ կապված բողոքներին, «Ռեալ»-ն առանց մեծ դժվարության հյուրընկալվելիս հաղթահարեց «Հերկուլես»-ի արգելքը: «Արքայական» ակումբը Բենզեմայի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հեշտ հաղթանակ տոնեց և մեծ հույսով սպասում էր գլխավոր մրցակցի սայթաքելուն:

Ինչպես պարզվեց, մադրիդցիների սպասումները զուր չէին. տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնա»-ն չկարողացավ հաղթել «Սևիլիա»-ին: Կատալոնացիները, սովորության համաձայն, առաջին րոպեներից տիրեցին նախաձեռնությանն, ու արդեն 7-րդ րոպեին Մեսսին տուգանայի հարվածից գրավեց Վարասի դարպասը, սակայն մրցավարն անհայտ պատճառով դարպասի գրավում չարձանագրեց: 30-րդ րոպեին Դանի Ալվեշն ամեն ինչ արեց, որ Բոյան Կրկիչը գնդակի հետ հայտնվի մրցակցի դարպասում` 0:1: Խաղակեսի ավարտին մոտ Մեսսին հաշիվը կրկնապատկելու հրաշալի հնարավորություն ձեռքից բաց թողեց: Չավիի փոխանցումից հետո արգենտինացու գլխով հարվածը ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից:

Ընդմիջումից հետո «կապտանռնագույններ»-ի գործողություններում չափից ավելի ինքնավստահություն էր նկատվում, ինչի համար շուտով պատժվեցին: 49-րդ րոպեին Նեգրեդոյի փոխանցումից հետո Խեսուս Նավասը գլխի դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Անմիջապես հաջորդ գրոհի ժամանակ «Սևիլիա»-ն կարող էր նաև երկրորդ գնդակն ուղարկել Վալդեսի պաշտպանած դարպասը, սակայն հարվածային դիրքում հայտնված Նեգրեդոյի հարվածն աննշան շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: Շուտով Գվարդիոլայի սաները հավաքվեցին և հերթական գրոհների տարափը ձեռնարկեցին տանտերերի դարպասին: Մի դեպքում Մեդելը դարպասային գծի վրայից ետ մղեց Ինիեստայի «կրակոցը», մյուս դեպքում մրցավարը չնշանակեց ակնհայտ 11-մետրանոցը: Նշենք նաև «Սևիլիա»-ի վտանգավոր հակագրոհը, երբ Նավասի հարվածից հետո Վալդեսը փրկեց իր թիմին, և Մեսսիի հուժկու հարվածը, որից հետո հորիզոնական դարպասաձողը երկրորդ անգամ օգնության հասավ տանտերերին: Ինչևէ, «Բարսելոնա»-ն երկու միավոր կորցրեց և արդեն Մադրիդի «Ռեալ»-ին գերազանցում է ընդամենը 5 միավորով:

28-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Ալմերիա» – «Ատլետիկո» 2:2
«Սարագոսա» – «Վալենսիա» 4:0
«Օսասունա» – «Ռասինգ» 3:1
«Ռեալ Սոսյեդադ» – «Մալագա» 0:2
«Էսպանյոլ» – «Դեպորտիվո» 2:0
«Լևանտե» – «Մալյորկա» 1:1
«Վիլյառեալ» – «Սպորտինգ» 1:1
«Խետաֆե» – «Ատլետիկ» հանդիպումը կկայանա այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում