WBA-ի ամենամյա գագաթնաժողովի ժամանակ, որն այս օրերին ընթանում է Ջակարտայում, կազմակերպության փոխնախագահ Ժիլբերտո Մենդոսան հրաման է հրապարակել, որտեղ նշվում է, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի առաջիկա պաշտապնությունը` Մարիուշ Վախի հետ մենամարտում Վլադիմիր Կլիչկոյի համար կլլինի վերջին լրացուցիչը`2013 թվականի փետրվարին կայանալիք պարտադիր պաշտպանության մենամարտից առաջ:
Boxing Scene-ը տեղեկացնում է, որ Կլիչկո-Վախ մենամարտի հաղթողը WBA-ի կողմից հաղորդագրություն կստանա, որի միջոցով կազմակերպությունը բռնցքամարտիկին կտեղեկացնի Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտում պարտականությունները կատարելու անհրաժեշտության մասին:
Ուստի` Կլիչկոն և Պովետկինը պարտադիր մենամարտ կանցկացնեն 2013 թվականի առաջին եռամսյակում, եթե ուկրաինացի բռնցքամարտիկը չցանկանա ևս 1 լրացուցիչ պաշտպանություն անցկացնել, ինչի համար պետք է ստանա նաև Պովետկինի գրավոր համաձայնությունը: