Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Հոգևոր լոկոմոտիվ

Նորարարական (ինովացիոն) տնտեսությունների առաջընթացը վկայում է, որ դրանցում շեշտադրումն արվում է ոչ թե տեխնիկական, այլ զարգացման մարդկային գործոնի վրա, այսինքն` հումանիտար կապիտալի:

Միևնույն ժամանակ, աշխարհի բազմամշակութայնությունը հստակ նպատակ է առաջադրում` ինտեգրացիա, իր ազգային մշակույթում բազմազանության սինթեզ: Իսկ տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ փոփոխությունների գլոբալ սինթեզը հանգեցնում է ազգային գործիքների, դրանց սինթեզման և ներքին քայլերի ադապտացիայի անհրաժեշտության: Առաջինն այդ մարտահրավերներն ընդունում է ազգային վերնախավը` իսթեբլիշմենթը, իսկ դրա ներսում մտավորական միջուկը` ազգային փորձագիտական հանրույթը, նրանք, ովքեր ի վիճակի են ընկալել նորն ու դրա ադապտացման միջոցներ փնտրել:

Այդ միջուկն ազգային մտավորականությունն է: Ինչպիսի՞ն է այժմ այն մեր երկրում: Արևելահայ մտավորականությունը` Թիֆլիսի ու Բաքվի կենտրոններով առաջացել է 19-րդ դարի երկրորդ կեսին` սոցիալիստական գաղափարների ի հայտ գալու արդյունքում:

Մինչ այդ գաղափարների Երևան գալը մեզ մոտ միայն կրթված դաս կար: Մեր մտավորականության պատմական նշանակությունը մինչև 1917թ. որոշվում էր պետության նկատմամբ վերաբերմունքով, նրանից հեռացվածությամբ, նրա նկատմամբ թշնամությամբ:

1917թ.-ից հետո այդ վերաբերմունքը հասկանալի պատճառներով չէր կարող պահպանվել: Նաև նախկին կազմը նույն այդ պատճառներով առավելագույնս նվազեցվեց, ապա ահռելի չափով փոխարինվեց նորով: Այդ երկու կազմերի միջև տարբերությունները կարելի է հանգեցնել հետևյալի (չդիտարկելով առանձին բացառությունները). մինչև 1917թ. մտավորականության կազմում կար հումանիտարների (այդ թվում` տեսաբանների) հզոր և արագ աճող բաժին, 1917թ. հետո կազմն առավելապես դարձավ տեխնոկրատ` կողմնորոշված դեպի ոչ թե սինթեզը, այլ վերլուծությունը: Իսկ հումանիտար մասը զրկվեց հիմնարար գիտական մեյնսթրիմից` այն փոխարինելով լենինիզմի կարծրացած դոգմաներով, և ընդունակ չեղավ ոչ սինթեզի, ոչ վերլուծության:

Միևնույն ժամանակ, ընդհանրություններ կային 1917 և 1991 թվականների իրադարձությունների միջև: Երկու դեպքում էլ մտավորականությունն առավելագույնս է մասնակցել դրանց` զանգվածների մեջ տնտեսական իրականության հետ չհամընկնող, երազանքների և բնազդների վրա հիմնված սոցիալական պահանջներ և պետության ախորժակ գրգռելով:

1991 թվականը մենք դիմավորեցինք զինված երազանքներով, երկաթե վարագույրի անկումից հետո «արևմտյան դրախտի» պատրանքներով, բայց առանց հասկանալու, թե որքանով է համատեղելի մեր մշակույթը, որ չորս սերունդ մշակում էին «ընկերները», այդ «դրախտի» հետ:

1991-ից անցել է ավելի քան 20 տարի: Ի՞նչ է իրենից ներկայացնում արդի հայ մտավորականությունը: Ո՞րն է նրա պատմական նշանակությունը: Կազմո՞ւմ է, արդյոք, այն հայ իսթեբլիշմենթի փորձագիտական միջուկը: Այդ հարցերի պատասխաններն այնքան էլ պարզ չեն: Գլոբալ աշխարհի զարգացած մասում ավելի հաճախ է հայտնաբերվում մշակույթի առաջնայնությունը քաղաքականության և գիտության նկատմամբ: Վերլուծության և սինթեզի, արհեստավարժ-հմուտ և տեսական, հմտությունների և համամշակութային գաղափարների միջև նախկինում խաթարված հավասարակշռությունների միջև անհամաչափություն է առաջանում հօգուտ երկրորդ տարրերի: Մշակութային արժեքները ռևանշ են վերցնում: Այդ ամենը տեղի է ունենում տասնամյակներով, երբ Հայաստանում հումանիտար վերնախավը բացարձակ փոքրամասնություն է, և դրա ավելացման ու ազդեցության աճի որևէ հեռանկար չի նշմարվում:

Մեր իշխանությունների նորարարական ջանքերը բավականացնում են անհասկանալի «տնտեսական գոտիների», «տեխնոպարկանման գոտիների», տեխնոկրատական որոշումների, որոնք կապ չունեն մշակութային վերածննդի, քաղաքականության, սոցիալական շինարարության մեջ դաստիարակության գաղափարների, արժեքային համակարգերի վերափոխումների հետ: Արևմուտքը (Արևելքը ևս) գիտակցում է, որ գիտության, տեխնիկայի, կազմակերպության մեջ հեղաշրջումները պատրաստվում են արժեքների համակարգում, հանրության հոգեկան ոլորտում: Արհամարհելով դաստիարակման գաղափարները` մենք այն փոխարինում ենք կյանքի արտաքին դասավորմամբ` իշխանության ուղղահայացով, քաղաքական կայունությամբ, ինքնիշխան ժողովրդավարությամբ: Մենք բավարարող որոշումներ ենք փնտրում, որոնք չեն երաշխավորում կայունություն և կապկում են արևմտյան հաստատությունները: Քանի որ մենք չենք տիրապետում սեփական հասարակության հիմնարար հումանիտար վերլուծությանը, նոր աշխարհի մշակութային բազմազանությունը սինթեզելու, մեր երկրի ոչ թե առարկայական, այլ ներքին աշխարհի զարգացման ծրագիր մշակելու ընդունակությանը, արդյունքում մենք դոփում ենք այնտեղ, որտեղ կարող ենք հավասար լինել, հավակնում ենք առաջին դերերի` իրապես մնալով հետ մնացողների խմբում տասնյակ ցուցանիշներով` վերարտադրությունից մինչև մանկական մահացություն:

1990-ականներին մեզ ժառանգություն հասած մտավորականությունը, գրգռելով զանգվածների բնազդներն ու երազանքները, աստիճանաբար ցնդեց այլ պայմաններում: Նրա մի մասը բուրժուացվեց: Մի մասը իշխանական մունդիրներ հագավ` պաշտոնից բխող համոզմունքներ որդեգրելով, մի մասը գնաց պատերազմի: Մի մասը հեռացավ կառավարամետ և չեզոք լրատվամիջոցներ և շոու-բիզնես: Այդ անցումները նրան զրկեցին զգացմունքայնությունից, որ այդքան վառ էին արտահայտված ձնհալի և վերակառուցման տարիներին: Այն դադարեց վերնախավի մաս լինելուց: Իսթեբլիշմենթը դարձավ «մտավորապես չեզոք»: Իրական մտավորականության շարքերն այնքան նոսրացան, որ կենդանի մնացած քչերից յուրաքանչյուրի մահն ընդունվում է առանձնակի ողբերգականորեն: Մեր հումանիտար կապիտալը հալչում է, Արևմուտքի հումանիտար կապիտալն աճում է, Արևելքինն էլ հետը: Ապա հումանիտար հանրություն ստեղծելով խորհրդային տարիներին` մենք 1991թ.-ից հետո շարունակում ենք արտադրել դրա արատները, ավելացնելով նորերը: Այսօր այն բաղկացած է մի զանգվածից, որը միտված է սպառողական բնազդներին, բաժանման և սպառման գաղափարներին, և իսթեբլիշմենթից, որում գեդոնիզմն ու նույն սպառողական ու բաժանման բնազդները լիակատար համերաշխ պատկեր են ստեղծում զանգվածների հետ: Բայց դա որևէ դրական կապ չունի Հայաստանում նորարարական տնտեսական և գիտակից հասարակության ստեղծման հետ: Իսկ բացասական կապ ունի, ընդ որում` վճռորոշ:

Այսօր մեր երկրում մտավորականության պատմական նշանակությունը հասցված է զրոյի: Այլ երկրներում այն խելքն է, պատիվն ու խիղճը: Մեր երկրում այն գրեթե ամբողջությամբ լուծվել է զանգվածների և իշխանության մեջ:

Առանձնահատուկ վտանգավոր է հումանիտար մտավորականության դեֆիցիտը: Ուստի մեր կողմից ցանկացած այլ, օտար հաստատությունների ներմուծումը իրականացվում է առանց ցուցումների և հակացուցումների գիտակցման, առանց այդ հաստատությունների համատեղելիության որակյալ գնահատականների և առանց նման համատեղելիության հասնելու ծրագրի: Ուստի և այդ հաստատություններն էլ մեր մշակույթում գոյատևում են պատրանքաբար, գրեթե որպես «հակամարմիններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում