Tuesday, 31 01 2023
Հունգարիան Էրդողանին խաղաղության նոբելյան մրցանակի է առաջադրել
23:30
ԱՄՆ-ն «Bradley» զրահամեքենաների առաջին բեռնաքանակը ուղարկել է Ուկրաինա
23:15
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի առաջնորդին
23:00
Լավրովը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները
Կայացել է Հայ-իրանական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին: Լարսը բաց է
Լաչինի հարցն արդեն միջազգայնացվել է. Ադրբեջանը խճճվել է, օրակարգ է փոխում
21:58
ԵԽ ֆրանսիացի պատվիրակը կիսակապակցված և վիրավորական է բնորոշել Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցը օդից կախված վիճակում է
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստանն ամեն կերպ պետք է խուսափի «3+3»-ին մասնակցությունից
21:30
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին միացնել ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի միջև շփումներին. Լավրով
Լրտեսություն՝ նվերների դիմաց․ դավաճանը բացահայտված է
21:10
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային գործադուլ է անցկացվում
Արցախի ՄԻՊ-ը Թեհրանում ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը ՀՀ ՆԳ նախարարության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը
Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին
Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում
Արցախում շտապօգնության կանչերի թիվը ավելացել է. պատճառները տարբեր են
Հայաստանում սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում. ԿԲ նախագահ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարորդը խմիչքի ազդեցության տակ չի կատարել պարեկների օրինական պահանջը և փորձել է դիմել փախուստի. ՔԿ
Ուղիղ․ Հաագայի դատարանում ՀՀ ներկայացուցիչն ու իրավախորհրդատուները հակադարձում են Ադրբեջանի հայցին
ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Վրաստանի ԱԳ նախարարության պաշտոնյաների հետ խոսել ենք հայ-վրացական տանդեմ ձևավորելու անխուսափելի հրամայականի մասին. Արման Բաբաջանյան
Հայաստանի ու Ճապոնիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի
Ալիևը իրականում Ռուբեն Վարդանյանի փիառն է իրականացնում, որ Ստեփանակերտից հետո գա Երևան

Երևանցի տաքսիստները համատեղությամբ «կավատնե՞ր» են․ մարմնավաճառին պտտած տաքսիստն արդարացվել է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Դավիթ Մաչկալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:

41-ամյա Դավիթ Մաչկալյանը՝ բարձրագույն կրթությամբ, ֆիզիկապես առողջ, նախաքննական մարմնի կողմից մեղադրվել է պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2009 թվականից մինչև 2012 թվականի հունվար ամիսը Մաչկալյանը մարմնավաճառուհի Էմմա Մ.-ին օրական 10 հազար դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ-2107» ավտոմեքենան, որ ծառայեցնում էր որպես տաքսի: Մաչկալյանը մարմնավաճառուհուն իր մեքենայով պտտել է Երևանի Լենինգրադյան փողոցով, ապա Երևանյան լճի տարածքում:

Ընթացքում, ըստ մեղադրանքի, մարմնավաճառուհին հաճախորդներ է գտել, պարբերաբար զբաղվել մարմնավաճառությամբ ու յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից տաքսիստ Մաչկալյանին վճարել է ևս 1000-2000 դրամ:

Ահա այսպես, ըստ նախաքննական մարմնի որակման, քառասունմեկամյա առողջ տղամարդը նպաստել է մայրաքաղաքում բարգավաճող «բիզնեսին»՝ պոռնկությանը:

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Մաչկալյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե իր անձնական մեքենայով տաքսու ծառայություններ է մատուցել:

Մարմնավաճառուհի Էմմային ճանաչում է 2009 թվականից: Մինչև 2012 թվականի հունվարը Էմման պարբերաբար օգտվել է իր տաքսու ծառայությունից: Ինքը Էմմայից հավելյալ գումար չի ստացել, չի նպաստել նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Վ. Մարտիրոսյանը պնդել է, որ իր պաշտպանյալի արարքում հանցակազմ չկա, նա պետք է արդարացվի:

Վկայի կարգավիճակով հանդես եկած մարմնավաճառուհի Էմման ասել է, թե տաքսիստ Դավիթը իրեն պոռնկությամբ զբաղվելուն չի ներգրավել ու պոռնկությանը չի նպաստել՝ ավտոմեքենա, բնակարան կամ այլ կացարան չի տրամադրել պոռնկությամբ զբաղվելու համար, իրենից այդ զբաղմունքի համար գույքային օգուտ չի ստացել:

Ընդհանուր իրավասության դատարանն անդրադարձել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ վերջերս նախաքննական մարմնի կողմից «սիրելի» դարձած հանցակազմի քրեաիրավական բնութագրին:

ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու, ղեկավարելու, պահելու կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելու կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելու կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու համար:

Դատարանն արձանագրել է, որ Դավիթ Մաչկալյանին առաջադրված մեղադրանքում նախաքննական մարմինը չի կոնկրետացրել, թե վերոհիշյալ արարքներից որի կատարումն է վերագրել մեղադրյալ Մաչկալյանին:

Դատարանը վերլուծել է գույքային օգուտ ստանալով պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու դրսևորումներին. կավատություն, երբ վարձատրության կամ այլ գույքային օգուտի դիմաց հանցավորը հանդես է գալիս որպես սեռական հարաբերություն ունենալու միջնորդ, ինչպես նաև պարբերաբար բնակարանի կամ այլ կացարանի տրամադրում:

Գործով, ըստ դատարանի, չի հիմնավորվել, որ Մաչկալյանի կողմից մարմնավաճառուհուն բնակարան, կացարան է տրամադրվել մարմնավաճառությամբ զբաղվելու համար կամ հանրային ինչ-որ հաստատություն է օգտագործվել այդ նպատակով: Տաքսին կացարան կամ բնակարան կամ հանրային հաստատություն չէ, տաքսու մեջ էլ մարմնավաճառուհին իր հաճախորդների չի սպասարկել:

Ըստ դատական ակտի՝ չի հիմնավորվել նաև, որ Մաչկալյանը կավատություն կամ միջնորդություն է արել:

Ինչ վերաբերում է օրական 10 հազար դրամ, երբեմն հավելյալ 1000-2000 դրամ մարմնավաճառուհուց ստանալուն, ապա դատարանն արձանագրել է, որ այդ գումարները Մաչկալյանը ստացել է ոչ թե մարմնավաճառուհու կողմից կատարվող պոռնկությանը նպաստելու համար, այլ՝ որպես տաքսու վարորդ՝ իր մատուցած ծառայության դիմաց ստացել է աշխատավարձ:

Դատարանը եկել է եզրակացության, որ Դավիթ Մաչկալյանի արարքում բացակայում է մեղսագրված արարքի հանցակազմը:

Այդ պայմաններում դատարանը պարտավոր է կայացնել և կայացրել է արդարացման դատավճիռ:

Այսպիսով, Դավիթ Մաչկալյանը դատարանի կողմից ճանաչվել է անպարտ ու արդարացվել է:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքի կողմը:

Մեղադրող Է. Սաղաթելյանը վերաքննիչ դատարանում պնդել է, որ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռն անհիմն է, այն պետք է բեկանվի, ու պետք է կայացվի մեղադրական դատավճիռ:

Ըստ մեղադրողի՝ պոռնկությանը նպաստելու տակ պետք է հասկանալ բոլոր այն հնարավոր գործողությունները, որոնք որևէ կերպ հեշտացնում կամ անհրաժեշտ պայման են ստեղծում պոռնկության կատարման համար:

Իր տաքսիով մարմնավաճառուհուն ծառայելով՝ Մաչկալյանը, ըստ մեղադրողի, հարմարավետ պայմաններ է ստեղծել նրա համար, որպեսզի նա զբաղվի պոռնկությամբ: Եվ այդ պայմանները ստեղծելով՝ Մաչկալյանը ստացել է վարձատրություն՝ գույքային օգուտ մարմնավաճառուհու կողմից:

Մարմնավաճառուհին տաքսիստին վճարել է մարմնավաճառների հավաքատեղի հանդիսացող վայրում՝ Երևանյան լճի տարածքում, նրա ավտոմեքենայում հաճախորդի սպասելու համար, այսինքն՝ Մաչկալյանը բարենպաստ պայմաններ է ստեղծել մարմնավաճառուհու կողմից պոռնկությամբ զբաղվելու համար:

Մեղադրողը նշել է նաև, որ ինչպես նույն դատարանը, այնպես էլ, օրինակ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը համանման փաստական հանգամանքներով գործերով կայացրել են մեղադրական դատավճիռ:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ մեղադրողն իր բողոքում չի շարադրել որևէ կոնկրետ ապացույց, փաստական հանգամանք, որոնք կվկայեն առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Մաչկալյանի մեղավորության մասին: Ներկայացվել են ընդհանուր դատողություններ և ենթադրություններ, որոնք չեն կարող հիմք դառնալ արդարացման դատավճիռը բեկանելու համար:

Վերաքննիչ քրեական դատարանը Գրիշա Մելիք-Սարգսյան, Կարինե Ղազարյան, Հենրիկ Տեր-Ադամյան կազմով մերժել է մեղադրողի վերաքննիչ բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում