Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Եվս երկու պայթյուն ճապոնական ատոմակայանում

Երեկ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երրորդ էներգաբլոկում տեղի է ունեցել երկու պայթյուն, որի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ավելի վաղ հայտնի էր 3 վիրավորի և 7 անհայտ կորածի մասին: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը:

Ըստ Associated Press գործակալության` ատոմակայանում պայթյունների պատճառը ջրածինն է, որը կուտակվել է էներգաբլոկներում` ռեակտորի սառեցման համակարգի շարքից դուրս գալու պատճառով: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ զգացվել է 40 կմ հեռավորության վրա: Այս պահին հայտնի է, որ մի քանի հարյուր մարդ շարունակում են մնալ Ֆուկուսիմայի ատոմակայանի մերձակայքում գտնվող իրենց տներում: Նրանց հնարավոր չի եղել ժամանակին տարհանել:

Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ճապոնիայի իշխանությունները հայտարարում էին նոր վտանգի մասին երկրաշարժից տուժած մեկ այլ պրեֆեկտուրայում` Օնադավայում: Այստեղ միանգամից երեք ռեակտորներում չի աշխատել սառեցման համակարգը: Միաժամանակ իշխանությունները տեղեկացնում են, որ վերահսկում են իրավիճակը: Ամերիկյան գիտնականները վտանգավոր ցեզիում նյութը հայտնաբերել են Ֆուկուսիմայի ատոմակայանից 96 կմ հեռավորության վրա, ինչը նշանակում է, որ պայթյունի հետևանքները բավականին լուրջ են եղել: Այս առումով ամերիկյան և ճապոնական գնահատականները խիստ տարբերվում են, քանի որ ամերիկացիները հայտնել են, որ ուղղաթիռով ուսումնասիրությունների մեկնած մասնագետները մեկ ժամում ստացել են ճառագայթման մեկ տարվա չափաբաժին:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, արդեն ճշտված տվյալներով, կազմել է 9.0 մագնիտուդ: Երկրաշարժի, ինչպես նաև դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհվել է մի քանի հազար մարդ, տասնյակ հազարներ համարվում են անհայտ կորած: շարքից դուրս են եկել մի քանի ատոմակայաններ, իսկ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի առաջին էներգաբլոկում տեղի էր ունեցել պայթյուն, կա միջուկային նյութերի տարածման մեծ վտանգ: :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում