Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

«Ընդդիմության դերը պետք է ստանձնի հասարակությունը»․ Անուշ Սեդրակյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, փորձագետ Անուշ Սեդրակյանը:

– Տիկին Սեդրակյան, հետաքրքիր է Ձեր կարծիքը երկրորդ նախագահի վերջին հարցազրույցի  մեսիջների վերաբերյալ: Կարծում եք՝ գործընթացները կարագանա՞ն:

-Հայաստանը այժմ երկու տիպի ազդեցությունների շղթայում է: Մի ազդեցությունը մենք սովոր ենք գերագնահատել, մյուսը՝ թերագնահատել: Ազդեցություններից մեկը, որ գերագնահատում ենք, աշխարհաքաղաքականությունն է, իսկ երկրորդը՝ հասարակության մասնակցությունը: Կարծում եմ՝ առաջին, երկրորդ, երրորդ, նույնիսկ չորրորդ  նախագահների անձնական մեսիջները մենք չպետք է դարձնենք այդքան լուրջ  հասարակական-քաղաքական քննարկման օբյեկտ, որովհետև իսկապես բոլոր նախագահներն էլ իրավունք ունեն իրենց տեսլականը ներկայացնելու, բայց վերջիվերջո՝ անկախ, ինքնիշխան հանրապետության ուղին պետք է որոշեն ժողովուրդը և ժողովրդավարականճանապարհով ընտրված մարմինները:Քանի դեռ մենք այդ մարմինները չունենք, պետք է այդ մեսիջները գնահատենք իբրև անհատների մեսիջներ և ոչ որպես քաղաքական  թրենդ:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ հասարակությունը, ժողովուրդը մինչև 2017-18 թվականները, այսինքն՝ հերթական ընտրությունները, կսպասի՞:

-Ես վստահ եմ, որ գործընթացներ կլինեն, որովհետև մենք գտնվում ենք համաշխարհային «պոստսովետական» տարածքների եռացող գործընթացների համակարգում, չի լինում կղզիացված «նոր էքշըն թերիթորի», այսինքն՝ տարածք, որտեղ գործողություն չի լինում:

Իսկ ո՞վ է կատարելու այդ գործընթացները:

-Հասարակությունը. երբ ասում ենք՝ քաղհասարակություն, մենք սահմանափակում ենք մարդկանց գործունեության դաշտը: Մարդը կարող է չպատկանել քաղաքացիական հասարակությանը, բայց լինել լիարժեք քաղաքացիև իր հետևից տանել մարդկանց:

Կարո՞ղ ենք ասել, որ հասարակությունը քաղաքական բոլոր ուժերից՝ քառյակից, այդ իշխանականոչ իշխանական ուժերից հիասթափվել է:

-Հասարակությունը եթե ուզում է հիասթափվել քաղաքական ուժերից, այն նախևառաջ պետք է բարձրացնի իր տեղեկատվության աստիճանը, որովհետև չի կարելի գնահատել մարդկանց  խարիզմատիկ պահի բոնուսները, չի կարելի գնահատել՝ մարդը համակրելի է, թե ոչ, կամ այդ պահին ինչքան գումար է  խոստանում. պետք է գնահատել երկարաժամկետ ծրագրերը: Մինչև հասարակությունը դա չգնահատի, նա այդպես էլ կտատանվի կեղծ ընդդիմության և կեղծ իշխանության սահմաններում:

Մենք քառյակը կարո՞ղ ենք կեղծ ընդդիմություն համարել՝ թարմ օրինակ բերելով ԱԺ նախագահի թեկնածուների քվեարկությունը:

-Եթե մարդիկ կան, որոնց համար դա խնդրահարույց հարց էր, կոնկրետ ինձ համար այդպես չէր: Եթե ընդդիմությունը ինքնակազմակերպվում էկարճաժամկետ օգուտներ քաղելու համար, ուրեմն դա կառուցվածքային ընդդիմություն չէ:Ընդդիմությունը պետք է առաջնորդվի կայուն գաղափարախոսությամբ, որն արմատապես պետք է տարբերվի իշխանության գաղափարախոսությունից:

Իսկ ՕԵԿ-ը կարո՞ղ է այդպիսի ընդդիմություն լինել:

-Թող որոշի հասարակությունը, ինձ թվում է՝ հասարակությունը պետք է ստանձնի իր հիմնական դերը՝ Հայաստանի հիմնարար ընդդիմադիր դաշտի դերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում