Չեչեն գրոհայինների առաջնորդներից Դոկու Ումարովը հայտարարել է, որ Ահմեդ Զակաեւին ֆինանսավորում է Ջորջ Սորոսը: Այս հայտարարությունը տեղադրված է գրոհայինների կայքերից մեկում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը: Նրա խոսքերով, Սորոսը Զակաեւին է տրամադրել $10 մլն, որպեսզի Զակաեւը Լեհաստանում Համաշխարհային չեչենական կոնգրես անցկացնի: «Այդ գումարներից ոչ ջիհադին եւ ոչ էլ մուսուլմաններին օգուտ չի լինի»:
Հիշեցնենք, որ կոնգերսին մասնակցելու համար Լեհաստան ժամանած Զակաեւի դեմ գործ էր հարուցվել, սակայն դատական հետապնդումը դադարեցվեց: