Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

Արտագաղթը խթանելու ՀՀԿ-ի գյուտը

«Պետության առաջնորդը հստակ ամրագրեց, որ այսօր և ապագա տասնամյակի համար որոշիչ է լինելու հենց Հանրապետականի ձայնը, ոչ թե որևէ մեկ մարդու, նախկին կամ ապագա ղեկավարի, այլ ՀՀԿ-ի ձայնը, որվհետև ՀՀԿ-ն իր չափերով, իր կազմակերպվածությամբ ու իր քաղաքական ռեսուրսով առաջատարն է և ապագա տասնամյակում շարունակելու է մնալ առաջատարը մեր քաղաքական դաշտում»:

Այսպես խոսում է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը: Այդ մարդու անունը Էդուարդ Շարմազանով է, բայց տվյալ դեպքում դա կարևոր չէ: Որովհետև նորմալ, քաղաքակիրթ երկրում նման հայտարարությունը քաղաքական և հասարակական սկանդալ կառաջացներ, բայց Հայաստանում չի առաջացնում, բոլորը հանգիստ են վերաբերվում դրան, սովորականի նման: Հետևաբար` այս հայտարարության արձագանքը բնորոշում է ժամանակակից Հայաստանը, իսկ այդ դեպքում ոչ մի նշանակություն չունի, թե այդ Հայաստանում ԱԺ փոխնախագահն ով է, ինչ անուն-ազգանուն ունի, կամ նախագահն ով է և ինչ անուն-ազգանուն ունի:

Էդուարդ Շարմազանովը, փաստորեն, հայտարարում է, որ առաջիկա տասնամյակում Հայաստանում որևէ մեկը չի կարող որևէ ընտրության հույս ունենալ, որևէ իշխանափոխության, համակարգային փոփոխության հույս ունենալ, որևէ մեկը չի կարող ընդհանրապես որևէ հույս ունենալ, որովհետև ՀՀԿ-ն ամեն ինչ պահելու է իր ձեռքում: Ընդ որում` Շարմազանովը հայտարարում է, որ դա «ամրագրել» է Սերժ Սարգսյանը: Այսինքն` ոչ թե կարծիք է հայտնել Սերժ Սարգսյանը, ոչ թե տեսակետ կամ ենթադրություն է հնչեցրել, որ կարող է պատահի, կամ որ իր կարծիքով, կամ որ իր վերլուծությունների և եզրահանգումների համաձայն, այլ «ամրագրել» է: Սերժ Սարգսյանը, փաստորեն, Շարմազանովի խոսքում հասցվում է Սահմանադրության կարգավիճակի:

Ի դեպ, ԱԺ փոխնախագահը այս մասին խոսում է սահմանադրական փոփոխությունների Սերժ Սարգսյանի առաջարկի մասին իր խոսքում, նաև այդ կոնտեքստում այլևս չառաջադրվելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները գնահատելով: Նա ասում է, որ այդպես Սերժ Սարգսյանը անհատի դերն է նվազեցնում պետական համակարգում, մինչդեռ հենց ինքը Շարմազանովը Սերժ Սարգսյանին անհատից էլ վեր դեր է տալիս՝ Սահմանադրության դեր: Որովհետև Հայաստանում իշխանության լծակի վերաբերյալ ամրագրումներ անում է միմիայն Սահմանադրությունը կամ կարող է անել միմիայն Սահմանադրությունը: Իսկ Շարմազանովն ասում է, որ ով ուզում է պետության ղեկին հայտնվել, պետք է անցնի Մելիք Ադամյանով: Այսինքն` ով ուզում է իշխանություն ունենալ, պետք է նաև ՀՀԿ-ն այդ անհատին իր մեջ ունենա:

Այս հայտարարություններն այլ բան, քան հասարակությանն ու պետությանն ուղղված մարտահրավեր` դժվար է դիտարկել: Ավելին` սա պարզապես արտագաղթը խթանող հայտարարություններ են, որովհետև եթե որևէ մեկը հայտարարում է, որ առաջիկա տասը տարում էլ ՀՀԿ-ն լինելու է իշխող կուսակցություն և չի զիջելու իր դիրքերը որևէ կերպ, որ ինքն է լինելու իշխանության ճանապարհը, ապա դա ուղղակի նշանակում է հասարակությանն ասել՝ թողեք հեռացեք, այդ երկրում ոչինչ մի սպասեք առնվազն ևս տասը տարի: Այսինքն` Տիգրան Սարգսյանը հեռացել է, սակայն նրա հայտնի «թեզը»՝ թե «մնան, որ հեղափոխություն անե՞ն», ՀՀԿ-ում շարունակում են ի կատար ածել և խթանել արտագաղթը, մարդկանց մղել հուսահատության և Հայաստանը լքելուն:

Դե ավելին սպասել էլ պետք չէ, երբ ընդդիմություն դարձող Արթուր Բաղդասարյանը հայտարարում է, որ պետք է Հայաստանը մտածի արտերկրում աշխատող հայրենակիցների մասին, որ նրանք այնտեղ շատ աշխատեն, տրանսֆերտներ ուղարկեն և պահեն Հայաստանում իրենց հարազատներին: Այսինքն` եթե նման խելքով ու խոսքով են ընդդիմություն դառնում, ապա ինչ կարելի է ասել իշխանության մնացողների մասին, այն էլ` ևս տաս տարի մնալու պատրաստվող: Պարզ բանաձև է ՀՀԿ-ի համար՝ ինչքան շատ ես ուզում մնալ իշխանության, այնքան պետք է Հայաստանից շատ լինի արտագաղթը: Որովհետև ՀՀԿ-ն միայն այդ դեպքում կարող է երկար իշխել Հայաստանում՝ երբ Հայաստանում մարդ չմնա:

Շարմազանովի այս հայտարարությունը տեսականում մարտահրավեր պետք է դիտվի նաև Հայաստանում քաղաքական ուժերի համար, սակայն եթե այդ ուժեր ասվածն ունի գործնական դրսևորում և իմաստ: Հայաստանում նույնիսկ տեսականում ընդդիմություն չի մնացել, ուր մնաց քաղաքական ուժեր՝ նրանք իրենք իրենց ոչ իշխանական են կոչել: Նրանք ահավոր թեժ պայքար են մղում իշխանությունների դեմ, ՀՀԿ-ի դեմ, ՀՀԿ-ին թողնում են մենակ, բայց երբ մենակ են մնում քվեախցիկներում, իրենց ձայնը տալիս են ՀՀԿ-ին: Երևի դեռ չի չորացել ԱԺ նախագահի ընտրությունների թվեաթերթիկների վրա ոչ իշխանական ուժերի առաջատարի դրած թանաքը ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Խոսքը ԲՀԿ-ի մասին է, որը ԱԺ նախագահի ընտրություններում ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Գալուստ Սահակյանի օգտին, իսկ հետո հայտարարել՝ որ իր քվեարկության մեջ ոչ մի սխալ չի եղել:

Դե ով ԲՀԿ-ի նման անսխալ այլընտրանք ունենա և ոչ իշխանական ճամբարի առաջնորդ, որ տասը չէ՝ հարյուր տարի էլ չիշխի Հայաստանում: Իսկ ինչն էլ պակաս է կամ հարմար չէ ապահովել ԲՀԿ-ին անմիջականորեն ներգրավելով, կապահովի ՀՀԿ-ի տատիկն իր աղոթքներով: Վերջիվերջո, շատ դժվար է ասել, ավելի շատ ի՞նչը՝ ոչ իշխանական պապիկի քաղաքագիտությունը, թե ՀՀԿ-ի տատիկի աղոթքներն էին Հովիկ Աբրահամյանին «բոլորի համար ընդունելի» վարչապետ դարձրել:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում