Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

«Բելառուսն ու Ղազախստանը չեն շտապում Հայաստանին Մաքսային միություն ընդունելու հարցում»

Երեկ Մինսկում կայացավ Մաքսային միության և Միացյալ տնտեսական տարածքի ղեկավար մարմնի՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները: Նիստի օրակարգում երկու հարց էր ամրագրված՝ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի ընդունում և ՄՄ նոր անդամների ընդունում: Սակայն ինչպես պարզ դարձավ նիստից հետո, օրակարգի գլխավոր թեման Լուկաշենկոյի պահանջներն էին և ՄՄ երկրների միջև տարաձայնությունները:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդի նիստի ժամանակ առաջարկել է հետաձգել ԵվրԱզԷՍ-ի ստեղծումը տասը տարով: Ըստ նրա՝ առնվազն տարօրինակ են հնչում պարտավորությունների իրագործումը 10 տարի անց՝ մինչև 2025 թ. իրագործելու մասին նորարական առաջարկները: Նրա հիմնական պահանջները վերաբերում էին Եվրասիական միությունում նավթի վաճառքի սահմանափակումներին և մաքսատուրքերին: Լուկաշենկոն պահանջում է, որպեսզի վերացվի ռուսական նավթից արտադրվող նավթամթերքի համար տուրքի գանձումը:

Նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողվի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն երկու հարցի վերաբերյալ էլ հայտարարություն է արել՝ վստահեցնելով, որ ԵվրԱզԷՍ-ի ստեղծման շուրջ ՄՄ անդամ երկրների միջև առկա բոլոր տարաձայնությունները հարթվել են։ Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանը, ապա հանձնարարվել է մինչև հունիսի 1-ը Գերագույն խորհրդի նիստի քննարկմանը ներկայացնել Հայաստանի՝ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածությանը միանալու նախագիծը: Ռուսաստանի նախագահը Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստից հետո ևս հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին:

Խրիստենկոն նաև նշել էր, թե Լուկաշենկոյին չի հաջողվել համոզել Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներին, ուստի կարելի է ենթադրել, որ Լուկաշենկոյի բարձրացրած հարցի վերաբերյալ բանավեճը մնում է: Հայաստանի անդամակցության առնչությամբ ևս ամեն ինչ պարզ չէ, եթե հիշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ասել էր, թե ապրիլի 29-ին ՀՀ-ն կստորագրի ՄՄ-ին միանալու փաստաթուղթը, ապա հաջորդ օրը հստակեցրել, թե հնարավոր է՝ Հայաստանը չստորագրի Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Սակայն, ինչպես երևում է, ինչ-որ հարցեր Հայաստանի անդամակցության ժամկետների վերաբերյալ փոփոխվել էին, և նախկին նախարարը շփոթության մեջ էր ընկել՝ սխալ տեղեկություն տարածելով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովն անդրադարձավ նիստի արդյունքներին: Նա նշեց, թե ակնհայտ է, որ Մաքսային միությունում լուրջ ներքին տարաձայնություններ ու խնդիրներ կան, որոնք պետք է որ լուծվեն՝ համաձայն համագործակցության որոշակի սկզբունքների: Ըստ նրա՝ Բելառուսը շարունակում է պնդել, թե անհրաժեշտ է իրագործել բոլոր պարտավորությունները և ուժի մեջ մտցնել բոլոր պայմանավորվածությունները նավթամթերքի տուրքի վերաբերյալ, իսկ Ռուսաստանը փորձում է պահպանել իր տնտեսական շահերը: «Ես կարծում եմ, որ մինչև մայիսի վերջը շատ փորձեր են լինելու համաձայնեցման ուղղությամբ, բայց սկզբունքորեն ինձ թվում է, որ այլընտրանք չկա, եթե մասնակից երկրները հասկանում են, որ այլ տեղ չունեն գնալու, այնպես որ, որոշակի զիջում և համաձայնություն կլինի այս հարցի առնչությամբ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանը և խոսակցություններին, թե այն խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից, Լուկյանովն ասաց, որ Հայաստանում բավական ուռճացված տպավորություն կա այն մասին, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի ՄՄ-ին անդամակցության գործընթացին: Նա նշեց, որ, բնականաբար, Ղազախստանն ու Բելառուսն ունեն իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ և պատրաստ են լսել ու հիմք ընդունել ադրբեջանական կողմի դիրքորոշումը:

«Բայց ես չեմ կարծում, որ այդ հարցն առաջնային է: Հասկանալի է, որ հետաքրքրությունների հիերարխիայի տեսանկյունից Ռուսաստանի համար ՄՄ ընդլայնումը ավելի էական կարևորություն ունի, քան Բելառուսի և Ղազախստանի համար, և Ռուսաստանն ունի հեղինակության պատկերացում և աշխարհաքաղաքականության պատկերացում, իսկ Բելառուսն ու Ղազախստանը չունեն տնտեսական օգուտներ այս անդամակցությունից, ուստի ինչու շտապել Հայաստանի հարցում այն դեպքում, երբ կա ռացիոնալ փաստարկ, որ քանի դեռ չեն որոշվել ներքին խնդիրները, պետք չէ ընդլայնվել:

Կա, ի վերջո, ԵՄ-ի ոչ այնքան դրական օրինակը, որը ցույց է տալիս, որ արագացված ընդլայնումը հետագայում բավական ծանր բեռ է դառնում ողջ նախագծի համար: Այնպես որ, այս իմաստով իրենց քաղաքականությունը նույնիսկ արդարացված է: Թե որքանով է ազդում Ադրբեջանը՝ կարծում եմ, որ ինչ-որ իմաստով ազդում է, բայց իրականում կարծում եմ, որ բուն խնդիրը դա չէ»,- ասաց նա:

Եզրափակելով՝ Լուկյանովը նշեց, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, թեև հիմա շատ հարցեր կան խոչընդոտող, իսկ ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության հեռանկարները ուկրաինական զարգացումներրից և Ղրիմից հետո բարդանում են, միության ձևավորումը բարդանում է, քանի որ շատ խոչընդոտող հանգամանքներ են ի հայտ գալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում