«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ այսօր Դինամո մարզադաշտի մոտ անհայտ անձիք հարձակվել էին բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի վրա: Մի քանի ժամ նրա գտնվելու վայրը հայտնի չէր, նրան նստեցրել էին մեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Խաչատրյանին տեղափոխել են Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժանմունք:
Քիչ առաջ տեղեկացանք, որ Սամսոն Խաչատրյանի հետ բերման են ենթարկվել եւս երկուսը`Միսաք Հովակիմյանը, Պողոս Տրմզյանը: Այժմ նրանց բնակարաններում խուզարկություններ են իրականացվում:
Սամսոն Խաչատրյանը, Միսաք Հովակիմյանը եւ Պողոս Տրմզյանը այժմ գտնվում են Կենտրոնի քննչական բաժանմունքում: Այստեղ հավաքվել են Հայ ազգային կոնգրեսի մի քանի տասնյակ համակիրներ:
Ըստ որոշ տեղեկությունների` Սամսոն Խաչատրյանին պատրաստվում են ձերբակալել և մեղադրանք առաջադրել մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի կապակցությամբ: