Բրազիլական բռնցքամարտի հույսերից մեկը` 16-ամյա Սիլվա Թայրոնեն սպանվել է ոստիկանի կրակոցից: AP-ի հաղորդմամբ երիտասարդը վեճի է բռնվել ոստիկանության աշխատակցի հետ, արդյունքում վերջինը գրպանից հանել է ատրճանակն ու կրակել բռնցքամարտիկի վրա: Այլ մանրամասներ չի հաղորդվում: Այժմ հանցագործ ոստիկանը ձերբակալված է և սպասում է հարցաքննությքնը:
Բրազիլիայի բռնցքամարտի ֆեդերացիան շատ ծանր է տանում Սիլվայի սպանությունը: «Մեր երկիրը ևս մեկ հրաշալի մարզիկ կորցրեց: Նա երազում էր մեծ բռնցքամարտիկ դառնալ և մասնակցել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիպիադային», – ասվում է ֆեդերացիայի տարածած հայտարարությունում: