ԱՄՆ-ը շարունակում է օգնել Վրաստանին անցումային շրջանում՝ համաձայն Ստրատեգիական համագործակության խարտիայի, որն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտի կատարելագործմանը, անվտանգության ամրապնդմանը, տնտեսական կապերի և մշակութային հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաշվետվության մեջ, որտեղ վերլուծվում են վրաց-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները:
Այս հաշվետվությունը ներկայացրել է պետքարտուղարի՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինը, ով այցելել է Վրաստան հոկտեմբերի կեսին։
Փաստաթղթում նշվում է, որ ինչպես նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այնպես էլ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադրված են շարունակել եվրատլանտյան ինտեգրացիան:









































