Thursday, 02 12 2021
Վրաստանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը սկսել է նվազել, մահացության մակարդակը մնում է բարձր. COVID-վիճակագրություն
Արարատի բնակիչը «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի» և այլ անուններով սոցցանցերում գրանցել է կեղծ էջեր․ ՔԿ
18:40
Կուրցը պաշտոնապես հավաստեց իր հեռանալը քաղաքականությունից
Թուրքիայի հայկական չափումը. «լինել, թե չլինել» Էրդողանին
COVID-19-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր
18:20
Իրանը Վիեննայում ներկայացրել Է միջուկային գործարքին վերադառնալու փաստաթղթերի նախագիծ
18:10
ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը
Հայաստանն անվտանգ երկիր է՝ անկախ ամեն ինչից. Զարեհ Սինանյան
Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարական աշխատանքային հանդիպմանը
2021 թվականին ԵԱՏՄ-ի երկրների ՀՆԱ-ն 4 տոկոսով կաճի. Միշուստին
17:30
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի հնարավորության մասին
258 համարի ГАЗель-ը հարվածել է շանը, ապա բախվել կայանված Mercedes Sprinter-ին.կան վիրավորներ
Սոչին միայն ամրագրեց՝ բարդությունները մնում են․ Հայաստանը պետք է իր խաղաքարտերը ուժեղացնի
17:10
ՌԴ-ն անհրաժեշտ Է համարում Քաբուլի նոր իշխանությունների հետ աշխատանքը. ՀԱՊԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ
Մեր թիմը սպասարկելու է հանրային շահը․ «Հանուն Հանրապետության»՝ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյանը՝ Բագրատաշենում
16:50
ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան կնորացնեն համատեղ գործողությունների պլանները ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դեպքում
Արցախի և նրա ժողովրդի դեմ մշակութային ցեղասպանությունը և տարբեր ոտնձգություններ շարունակվում են մինչ օրս. դեսպան Տիգրան Մկրտչյան
ԵԱՏՄ–ին ինտեգրումը լիարժեք չի լինի առանց առևտրում ազգային արժույթի ավելացման. Գրիգորյան
16:30
COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 263,5 միլիոնը
Եռակողմ հանդիպում՝ Բրյուսելին ընդառաջ․․․ինչի՞ շուրջ են պայմանավորվում փոխվարչապետները
Միջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր եւ ՌԴ կողմից. Ալեն Սիմոնյան
Կաշխատեմ ՀՀ ԱԱԾ-ի հետ, իսկ Արցախի ԱԱԾ չեմ գնա՝ հարյուր տոկոս ինձ այնտեղ սպանելու են․ Ռոման Բաղդասարյան
Կառավարությունը նախատեսում է ներդնել կառուցապատման թույլտվությունների ստացման առցանց համակարգ
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին
Դատավոր Զարուհի Նախշքարյանը և նրա պաշտպանական թիմը չեն ներկայացել ԲԴԽ նիստին
Դպրոցի վարորդի որդուն աշխատանքի է ընդունել որպես պահակ․ աշխատավարձի գումարները տնօրենն ու վարորդը հափշտակել են․ ՔԿ
Հրդեհը Լիճքի անասնապահական տնտեսությանը պատճառել է շուրջ 70 միլիոն դրամի վնաս
Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր․ Ալեն Սիմոնյան
15:34
Երևանում բացվել է DANZ-ի 3-րդ խանութ-սրահը

Դառը զրույց արտագաղթի ավտոբուսում (տեսանյութ)

Երևանից ու Գյումրիից ամեն օր տասնյակ միկրոավտոբուսներ, ավտոբուսներ ու տաքսիներ են մեկնում Մոսկվա և ՌԴ տարբեր մարզեր: Ի տարբերություն օդանավի տոմսերի՝ միկրոավտոբուսի տոմսն արժե 20.000 դրամ, ինչը շատ ընտանիքների գրպանին է հարմար: Շատերը Ղարաբաղից են գալիս Երևան, այստեղից ավտոբուսներով ուղևորվում ՌԴ տարբեր մարզեր ու քաղաքներ:

Մարդիկ, սակայն, այլևս անհեռանկար երկիր են համարում Հայաստանը, գնում են հուսահատված, հուսալքված, ամեն ինչից զզված ու հիասթափված…

«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը նստել է Ռուսաստան մեկնող ավտոբուս, տեղում ծանոթացել արտագաղթողներին, երկրից հեռանալու հիմնական պատճառներին:

55-ամյա Ռաֆայելը Մոսկվայում շինարարության վրա է աշխատում, ընտանիքը, սակայն, Հայաստանում է: «Գործ կա, չենք աշխատո՞ւմ: 55 տարեկան եմ, 29-30 տարեկան որդի ունեմ, չեն կարողանում ամուսնանալ: Ջահելները մնան Հայաստանում ի՞նչ անեն… ԱԺ-ում իրենց Գալուստ Սահակյանով նստում-թալանում են երկիրը, ոչ թե դրանք պառլամենտ են, այլ… Հազիվ իրար են հայհոյում: Դրանք պառլամենտի անդա՞մ են, ժողովրդի մասին մտածո՞ղ են. իրենց գրպանների համար են մտածում:

Տնից երկու հոգի դուրսն ենք, որ կարողանանք աշխատել, բերել, ժողովուրդը հաց ուտեն:

Էս ի՞նչ երկիր ա, նախարարները սաղ թալանչի սրիկաներ են: Փոխան, տեսնենք՝ սրա՛նք ինչ կթալանեն: Արդեն ժողովրդի ծուծքն է մնացել, սաղ նույն թալանչիներն են, ոչ մի բան չի փոխվում: Պառլամենտի քոքի՛ց պետք է կտրեն, քոքի՛ց, լրիվ համակա՛րգը պետք է փոխեն: Դրանք ոչ թե պատգամավոր են, այլ սրիկաներ են… Մեր ազգին ամոթ ա… Էս ի՞նչ երկիր է»,-վրդովված ասաց նա՝ ցույց տալով անձնագիրը, որ մուտքի այցագրերի տեղ չէր մնացել ու մաշվել էր գործածությունից:

Ավտոբուսի կեսը երիտասարդ տղաներ էին, որոնց մեծ մասը մեկնում էին շինարարության և խոհարարության ոլորտում աշխատելու:

25-ամյա Հայկը արդեն երկու տարի է՝ մեկնում է ՌԴ, ինչպես ինքն է ասում՝ ծովափին խորովածի գործ է անում: Միայն կարոտն է, որ ժամանակ առ ժամանակ խեղդում է, ու ստիպված է լինում վերադառնալ, մյուս դեպքերում աշխատում է մոռանալ Հայաստանի մասին: «Հայաստանը հինգ հոգու է պատկանում, թող մնան հինգով, մենք գնանք, չխանգարենք: Նրանց դեմ պայքարը անհեռանկար է: Հիմա ինձ ասեք՝ Հայաստանում ապագա կա՞»,- ասաց նա՝ հավելելով, որ երիտասարդն անզոր է պայքարել այս համակարգի դեմ:

1979 թվականից Դոնի Ռոստովում հաստատված Արտյոմը Հայաստան է գալիս ժամանակ առ ժամանակ՝ բարեկամների ուրախության և տխրության պահերին: Ռոստովում զբաղվում է շինարարությամբ: Նրա աչքերով՝ արտաքուստ երկիրը փոխվել է, բայց խնդիրներ են ամեն քայլափոխի:

Հունիսին կգա Երևանից հարս տանելու: Անկեղծորեն խոստովանեց. «Ուզում եմ թոռս սև աչքեր ունենա, հասկանո՞ւմ եք» (թոռան մասին խոսելիս փայլեցին Արտյոմի աչքերը):

Հայաստան էլ չի վերադառնա. 32 տարի է՝ ապրում է այնտեղ: Այս անգամ Երևան գալու առիթը հարազատներից մեկին պատահած դժբախտ դեպքն էր:

Տիկին Լուսինեն Կրասնոդար էր գնում: Քույրն ու մնացած հարազատները դժվարությամբ բաժանվեցին նրանից: Գրկախառնություն, աչքերում արցունքներ ու վերջին խոսք. «Ձեզ լավ նայեք»…

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լուսինեն նշեց, որ առաջին անգամ է գնում արտագնա աշխատանքի. Հայաստանում պահող շատ բան կա, բայց ափսոս, որ ղեկավարությունը չի մտածում այդ մասին. «Աշխատանք չկա, եղածն էլ այնքան քիչ է, որ անհնար է լինում գոյատևել: Մենք կուզեինք մնային այստեղ երկիրը ծաղկեցնեինք, ոչ թե գնայինք ստրուկի կարգավիճակով ապրեինք»,- հուզված նշեց նա:

Երիտասարդներից մեկն էլ նշեց՝ ինչի՞ մասին խոսի, Հայաստանի՞, որտեղ ոչ մի բան չկա:

Արմենը մեկ շաբաթով է գնում ՌԴ: 20 տարի ապրել է այնտեղ, թեև այնտեղի գրանցում ունի, բայց մեկ տարի առաջ վերադարձել է Հայաստան: Նրա կարծիքով՝ աշխատանք այնտեղ էլ կա, այստեղ էլ: Նա պատմեց, որ արժանապատվության ոտնահարման բազմաթիվ դեպքեր են եղել Ռուսաստանում: «Եկել եմ, երազ եմ առել, գործս հանգիստ առաջ եմ տանում, ծնողիս հետ հանգիստ ապրում ենք: Մեկ շաբաթով եմ մեկնում ու գամ, տակ չտո՝ Հայաստանից մարդ կա, որ չի դժգոհում»,- ասաց նա:

Իսկ նրա հետևի նստարանին նստած երիտասարդն արդեն տասը տարի է՝ մեկնում է, շինարարական աշխատանքներ անում: Այստեղ՝ Հայաստանում, մի քանի անգամ փորձել է աշխատանք գտնել, բայց բազմիցս խաբել են, «քցել»: «Կայուն աշխատանք լինի, կգամ ու էլ չեմ գնա, բայց էսպես ես կգնամ ու կմնամ»,- ասաց նա:

Ավտոբուսից իջնելիս բոլորի դեմքերին թախիծ և անհուսություն տեսա, որ փորձում էին ժպիտով քողարկել…

Դիտե՛ք տեսանյութն ամբողջությամբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում