Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ կորածների մասին հաճախակի շրջանառվող լուրերը այլևս մեծ հասարակական հնչեղություն չեն ստանում: Դրանք կարծես լրահոսի մեջ հերթական սովորական լուրեր լինեն:
Անցած տարվա դեկտեմբերի 27-ին առավոտյան տնից դուրս է եկել Մարտունի քաղաքի բնակիչ Նվեր Զաքարյանը ու մինչև օրս հայտնի չէ նրա գտնվելու վայրը: Մարդը լրիվ առողջ է, չի տառապում որևէ հիվանդությամբ: Փաստի առիթով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում հարուցվել է քրեական գործ: Տարվում է քննություն:
Այս տարվա մարտի 10-ին` ժամը 16-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակչուհի` 17-ամյա Թագուհի Սարգսի Ավագյանը տանից դուրս է եկել գրադարան գնալու նպատակով և մինչ օրս չի վերադարձել: Փոքրիկ քաղաքի համար արդյոք շատ չե՞ն մինչ օրս չվերադարաձածները: