Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայերը պարտքի տեղ ռուսներին «Նաիրիտն» են առաջարկում

Իսկ ռուսները` չէ, որ չէ, մենք մեր փողն ենք ուզում:

Մեր աղբյուրները ցավով փաստում են, որ «Նաիրիտ» գործարանը ամբողջապես մեռյալ վիճակում է` թե՛ իր ներկայով, թե՛ ապագայի հույսով:

Խնդիրն այն է, որ ուղիղ կես տարի է, ինչ տնօրեն Վահան Մելքոնյանի որոշմամբ «Նաիրիտ» գործարանը չի գործում: Արդյունքում աշխատողների մեծամասնությունը` 80-90 տոկոսը, մոտ 2500 մարդ հարկադիր պարապուրդի է մատնված և ստանում է աշխատավարձի 2/3-ը: Այն էլ` եթե հաջողվում է ստանալ:
Աշխատակիցներից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ այս անորոշությունը եթե երկար շարունակվի, իրենք ստիպված են լինելու համալրել սոցիալական բողոքի դուրս եկած քաղաքացիների շարքերը: Հարկ է նկատել, որ արտադրական մասի բանվորների նվազագույն աշխատավարձը այս գործարանում սկսվում է 60 հազար դրամից և հասնում 120 հազար դրամի: Սակայն աշխատակիցների խոսքերով, «Նաիրիտում» երկու աշխատավարձ է գործում, մեկը գրանցվող, մյուսը` ծրարով: Ինչևէ, 6 ամսվա մեջ աշխատակիցները ընդամենը 2 անգամ են աշխատավարձ ստացել, այն էլ` մաս-մաս: Սակայն եթե չլինեին նրանց նախատոնական բողոքի գործողությունները նախագահական նստավայրի մոտ, աշխատակիցների խոսքերով, դա էլ չէին ստանա: Ներկայում դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձն էլ ամբողջությամբ չեն ստացել: Սակայն «Նաիրիտի» աշխատակիցները ավելի շատ մտահոգված են այն փաստից, որ ոչ ոք չգիտի, թե երբ կվերագործարկվի գործարանը: Ավելին` ոչինչ չի ասվում, թե ինչու այն չի վերագործարկվում: Աշխատակիցները դժգոհում են, որ կառավարությունը չի օժանդակում գործարանին, քանի որ սեփականատիրոջ հետ չեն կարողանում համաձայնության գալ:
Մեզ հաջողվեց պարզել, որ գործարանի պարապուրդի պատճառը ահռելի չափերի հասած պարտքերն են` շուրջ 450 միլիոն դոլար, ներառյալ հոսանքի, տեխնիկական մասի և աշխատակիցների պարտքերը, որից 70 միլիոնը տրամադրել է «Մեժգոսբանկը»: Հարկ է նկատել, որ թեև խոսակցություններ կան, որ «Նաիրիտ» գործարանի արժեթղթերի 90 տոկոսը Ռուսաստանին է պատկանում, բայց դա այդպես չէ: Իրականում «Նաիրիտը» այնքանով է Ռուսաստանինը, որ գործարանի արժեթղթերի 90 տոկոսը գրավադրված է «Մեժգոսբանկում», որի կապիտալի մեծ մասը Ռուսաստանինն է: Հիմա Ռուսաստանը պահանջում է ներդրված գումարը, իսկ հայկական կողմը հակված է գրավադրված արժեթղթերով փոխհատուցել պարտքը: Ռուսական կողմը վստահ է, որ «Նաիրիտի» պարտքերը ինքնարժեքից շատ են: Մեր աղբյուրները հայտնում են, որ այս պահին գործարանը վերագործարկելու պատրաստ մարդիկ շատ կան, սակայն պարտքերը զրոյացնելուց հետո միայն: Գործին անձնապես միջամուխ է եղել ՌԴ վարչապետի տեղակալներից մեկը` Իգոր Շուվալովը, որը նաև «Մեժգոսբանկի» նախագահի տեղակալներից է:
Այս անորոշ վիճակի ձգձգման դեպքում գործարանին սպառնում է կործանում: Գործարանի ակունքներում կանգնած և «Նաիրիտի» ճակատագրով մտահոգ աշխատակիցները ահազանգում են, որ գործարանը պետք է անընդհատ աշխատանքի մեջ գտնվի: Նույնիսկ իննսունականների պատերազմական տարիներին գործարանը աշխատել է հենց այդ գիտակցությամբ: Կանգնած վիճակում, եթե խողովակների վրա ասեղի չափ ժանգ առաջանա, ապա այն շատ արագ կտարածվի, և գործարանը կդառնա պայթունավտանգ, ինչի ականատեսը արդեն եղել ենք: Սակայն, ինչպես երևում է, տնօրինությունը այս հարցի լուծումը «գտել» է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարանի տնօրինությունը երկու շաբաթ առաջ գործարանին պատկանող 3 հազար տոննա սև մետաղ է վաճառել իրանցի գնորդներին: Ավելին` Վահան Մելքոնյանը հրաման է իջեցրել, որ գործարանի տարածքից ևս 7 հազար տոննա մետաղ պատրաստեն վաճառքի, ինչը նշանակում է, որ շուտով վաճառվելու են նաև գործող սարքավորումները: Գործարանից կմնան միայն դատարկ պատերը, որը ապագայում որևէ ներդրողի չի կարող տնտեսապես հրապուրել:
Հ.Գ. «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Նաիրիտի» վերագործարկման մասով ոչինչ չի կարող ասել, քանի որ դեռ սպասում են: «Քննարկման փուլում մի շարք ծրագրեր կան, որոնց մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց մամուլի քարտուղարը: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ գործարանը վաճառվի` պատասխանեց. «Այդ հարցով ոչինչ չեմ կարող ասել, այդ հարցով կառավարությանը դիմեք»: Իսկ աշխատավարձերի մասով հաստատեց, որ չվճարված պարտքեր դեռ կան:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում