Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ամպագորգոռ հայտարարությունները մինչև ժողովրդի ոտքի կանգնելն են լինում

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կառավարության վերջին նիստից հետո հայտարարել էր, թե «Փորձեք հեղափոխություն անել և կտեսնեք իմ վերաբերմունքը»: Ընդ որում` սա առաջին դեպքը չէր, երբ ոստիկանապետը նման հայտարարություններ է անում: Այս կապակցությամբ զրուցեցինք ԱԱ նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ:

– Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախօրեին հայտարարել է, թե ինքը թույլ չի տա, որ Հայաստանում հեղափոխություն լինի: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունները:

– Ես նրան պարզապես խորհուրդ կտամ ուշադիր նայել իր կոլեգաների երեսներին: 30-40 տարվա բռնապետություններում իշխած ոստիկանապետերն անգամ թողեցին փախան այն բանից հետո, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց: Ես հիշում եմ Կիրգիզիայի ոստիկանապետին. մեկ օր առաջ նա հայտարարեց, թե մորթազերծ կանի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն դեմ դուրս գալ իշխանություններին, բայց հաջորդ օրը նա լուռ, գլխիկոր նստած էր, և ինչ-որ մարդիկ խփում էին նրա գլխին: Ես չեմ ցանկանա նույնը մեզ մոտ լինի. մեր աշխարհագրությունը դա թույլ չի տալիս: Այնուամենայնիվ, նման ամպագոռգոռ հայտարարությունները լինում են մինչև ժողովրդի ոտքի կանգնելը:

– Ձեր կարծիքով, եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ոստիկանապետն արդյո՞ք իր սպառնալիքը կիրականացնի, թե՞ ոչ:

– Ամեն տեղ էլ իշխանությունը սկզբում բորբոքված հայտարարում է, թե կխեղդի, այս կամ այն մայմունությունը կանի, ատամներ ցույց կտա: Դա բազմիցս ենք տեսել: Անգամ մարտի 1-ի սպանությունները չկոտրեցին ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ անգամ զոհվածների հարազատների կամքը: Ավելին` դատարանում մենք տեսանք, որ երբ «7-ի գործ»-ով իմ ընկերներին մարտի 1-ի սպանությունները կազմակերպելու մեղադրանքով բերեցին դահլիճ, սպանվածների հարազատները հոտնկայս ծափահարում էին նրանց, քանի որ գիտեին իրական մարդասպաններին: Այսինքն` այդ ծափերը թուք էր իշխանությունների երեսին: Այս ընթացքում ոչ մի բան չկոտրեց ժողովրդի կամքը` ո՛չ Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան կատարված հարձակումն անմեղ ժողովրդի վրա, ո՛չ էլ հետագա խոշտանգումներն ու սպանությունները: Ընդհակառակը, այդ ամենը բոլորովին հակառակ ռեակցիան տվեց, և ժողովուրդը դուրս եկավ փողոց: Եթե իշխանությունները մտածում են, որ ոստիկաններն այդքան խելք չեն ունենա և ինչ-որ մեկի միլիարդները պաշտպանելու համար դուրս կգան սեփական ժողովրդի դեմ, չարաչար սխալվում են, որովհետև իր վերջո այդ ոստիկաններն էլ են ժողովրդի զավակները: 

– Կարելի է ենթադրել, որ ոստիկանապետն, այսպիսով, զբաղված է քաղաքականությամբ, քաղաքական հայտարարություններ անելով: Որպես իրավապահ համակարգում աշխատած մարդ, Ձեր կարծիքով, ունի՞ նա դրա իրավունքը, թե՞ ոչ:

– Իհարկե, ոստիկանապետն իրավունք չունի նման հայտարարություններ անելու: Բայց հավանաբար նա չի հասկանում, թե որտեղ է աշխատում: Այս ընթացքում կատարվող այլանդակությունները, Կոնգրեսի ակտիվիստների վրա հարձակումները կանցնեն, կգնան: Հետո նրանք կսկսեն մեղանչել, թե հարձակվողն իրենք չեն եղել կամ էլ` չեն հասկացել, թե ինչ են անում, ինչ հրաման են կատարում: Ես կարծում եմ, որ իրենք այդքան խելք կունենան և ժողովրդի դեմ դուրս չեն գա, ուրիշի միլիարդները պաշտպանելու համար նրանք չեն ապականի իրենց ապագան: Կարծում եմ` կգիտակցեն այդքանը: Իսկ ամպագոռգոռ հայտարարությունները, քիթը քաղաքականության մեջ մտցնելը ժամանակավոր է:

– Իսկ Ձեր կարծիքով, հեղափոխությունն իրո՞ք վտանգավոր երևույթ է, որ իրավապահները պետք է պայքարեն դրա դեմ:

– Հայաստանում ոչ թե հեղափոխություն կլինի, այլ` սահուն իշխանափոխություն: Եթե իշխանությունները շատ թե քիչ տրամաբանություն ունենան, ապա չեն թողնի, որ դանակը ոսկորին հասնի: Մեր պահանջն օրինական է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Հարցնում եք` ինչո՞ւ: Ասեմ` Հայաստանում ո՛չ նախագահն է լեգիտիմ, ո՛չ խորհրդարանը: Իսկ մենք ցանկանում ենք, որ ե՛ւ նախագահը, ե՛ւ խորհրդարանը լինեն լեգիտիմ, լինեն ժողովրդի կողմից ընտրված: Պարզապես տեսեք, թե ինչ է կատարվում այն երկրներում, որտեղ նախագահներն ընտրված չեն: Ես ուզում եմ մեջբերել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի խոսքերը, ըստ որի` այն երկրներում, որտեղ իշխանությունները լեգիտիմ են, ժողովուրդը նրանց դեմ ոտքի չի կանգնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում