Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Էրդողան․ «Եթե ապացուցվի, որ մեր նախնիները սխալներ են գործել, պատրաստ ենք նաև ներողություն խնդրել» «Ազատություն»

Թուրքական քաղաքական դաշտում քննարկումների հիմնական թեմաներից մեկը շարունակում է մնալ «1915 թվականի իրադարձությունների» զոհերի ժառանգներին ուղղված վարչապետ Ռեջեփ Էրդողանի աղմկահարույց ուղերձը:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ինքը Թուրքիայի կառավարության ղեկավարը ևս շարունակում է անդրադառնալ այս թեմային` բացատրելով նման հայտարարությամբ հանդես գալու նպատակահարմարությունը:

Էրդողանը թեմային մեկ անգամ ևս անդրադարձավ շաբաթասկզբին ամերիկյան հանրային հեռուստաընկերության լրագրող Չարլի Ռոուզին տված մոտ մեկ ժամանոց բացառիկ հարցազրույցում:

«Սա բավական կարևոր շաբաթ էր` հաշվի առնելով Ձեր այն հայտարարությունը, որ վերաբերում էր Հայաստանին», – նշում էր Ռոուզը՝ հավելելով․ – «Ձեր հայտարարության մեջ, սակայն, Դուք խուսափեցիք Ցեղասպանություն բառից: Թուրքիայի վարչապետի համար անհնարի՞ն է տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրելը»:

«Դա անհնարին է, քանի որ եթե նման ցեղասպանություն տեղի ունեցած լիներ, արդյո՞ք այս երկրում կշարունակեին հայեր ապրել: Մենք այսօր ունենք թուրքական անձնագիր ունեցող հայեր, կան նաև հայեր, որոնք մեր երկիր են եկել Հայաստանից: Նրանց մի մասը նույնիսկ անձը հաստատող փաստաթղթեր չունի, բայց միևնույն է` մենք նրանց հետ չենք ուղարկում», – ասել է Էրդողանը և շարունակել է․ – «Մեզ համար ցեղասպանությունը մարդկության դեմ կիրառված հանցագործություն է, ուստի մենք երբևիցե նման իրադարձության վրա աչք չէինք փակի: Իմ համոզմամբ՝ սա պատմաբանների պատասխանատվության հարցն է: Մեր արխիվները բաց են, պատմաբանները կարող են գալ և աշխատել այնտեղ: Կան նաև ռազմական արխիվներ: Եթե Հայաստանում արխիվներ կան, կամ երրորդ երկրներում փաստաթղթեր են առկա, նրանք ևս թող բացեն դրանք: Միայն դրանից հետո կարող ենք պատմաբաններից, քաղաքագետներից և իրավաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել, որը և կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը, հանդես կգա զեկույցով, և ես կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք հարգել այդ զեկույցում ներկայացված եզրակացությունները»:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում