Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Գայլախեղդ Լոռի

ՀՀ կառավարության փետրվարի 10-ի որոշումը, ըստ որի` գայլ սպանելու համար այսուհետ յուրաքանչյուր որսորդ պետք է ստանա պարգևատրում` 100 հազար դրամի չափով, դեռ Վանաձոր չի հասել: Մինչ օրս ոչ մի որսորդ խփած գայլի դիմաց սահմանված պարգևը չի ստացել:

Ինչպես «Առաջին լրատվականի» թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզի որսորդների և ձկնորսների միավորման նախագահ Ֆրունզիկ Աղաջանյանը, հավելյալ ինֆորմացիայի ինքը չի էլ տիրապետում, անգամ չգիտի, թե քանի գայլ է նախատեսվում ոչնչացնել. «Հեռուստացույցով ինչ լսել ենք՝ դա է: Զանգել եմ ՀՀ որսորդների ու ձկնորսների միության նախագահին, ինձնից 5 որսորդի ցուցակ են ուզել: Ստաժավոր, զգոն որսորդների ցուցակ եմ ներկայացրել»,- ասաց նա:

Ըստ Ֆ. Աղաջանյանի, դրանից այն կողմ գործը չի գնացել: Զրուցակցիս խոսքով, ոչ միայն գայլերի թիվն է ավելացել վերջին տարիներին, այլ նաև անտառներում կենդանիների թիվն է պակասել, և դա է պատճառը, որ ահազանգերը բնակիչների կողմից շատացել են:

«Նախկինում բնակչության կողմից այսքան բողոքներ չկային, ահավոր, ճչացող բաներ չէին լինում: Հիմա ահազանգում են մարզպետին, մարզպետն՝ ինձ, խառնվում ենք իրար: Գայլերին՝ անտառի սանիտարներին, անիմաստ ոչնչացնել չի կարելի, սակայն միջոցներ ձեռք առնել պետք է», – ասում է որսորդմիության նախագահը:

Մեկ-երկու տարի առաջ որսորդներն անգամ Վանաձորի կենտրոնում՝ կենտրոնական հանրախանութի մոտ էին գայլ հայտնաբերել և սպանել. գայլը սովորական թափառական շան նման աղբամաններում ուտելիք էր փնտրում: Ու հիմա էլ Լոռու մարզում որսորդները գայլեր պարբերաբար սպանում են, սակայն անորոշ վիճակի պատճառով Ֆ. Աղաջանյանը չգիտի ինչ անել.

«Անորոշ վիճակ է. ասում եմ` պարզ չի, չեմ կարող ասել գայլը բեր՝ տանենք նախարարություն` գումարը ստանալու: Որոշման ենք սպասում, թե ինչպես ենք ներկայացնելու, կոմիսիա՞ է լինելու, որ նայեն գայլ է, գայլ չի… Կոնկրետ որոշում չունեմ ձեռքիս տակ, անորոշ վիճակ է, որ դրանով առաջնորդվեմ»,- ասում է փորձառու որսորդը:

Ստեղծված իրավիճակն ավելի է անորոշ դառնում, քանի որ գարնան գալու հետ փակվել է նաև որսաշրջանը: Բեղմնավորման շրջանում որսն ընդհանրապես արգելված է և անգամ հմուտ որսորդը չի պատկերացնում, թե կառավարության որոշումն ինչպես է իրականացվելու.

«Զանգում եմ նախարարություն՝ էնտեղից ինձ ասում են, որ բնապահպանության նախարարությունից էսա գրություն կստանաք, որոշում կստանաք, թե ինչ ձևով որսորդին կհատկացվի էդ 100 հազար դրամը: Հիմա սպասում ենք…»,- իր խոսքը եզրափակեց Ֆ.Աղաջանյանը:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում