Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«ՀՀ-ԵՄ հարաբերությունների ձևաչափը կհստականա միայն Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությունից հետո»

Այսօր չեն անցկացվում ԵՄ պաշտոնական բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մամուլի ազգային ակումբի» ղեկավար, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի աղմկահարույց հայտարարությանն ու Պրահայում կայացած ԱլԳ միջոցառման արդյունքներին:

Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ երկկողմ բոլոր նախկին պայմանավորվածություններն իրենց ժամկետը սպառել են, ուստի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ձևաչափն ու բովանդակությունը պետք է քննարկվեն, ու որոշվեն համագործակցության ծավալը, ուղղությունները, և թե ինչպիսի ձևով և անվան ներքո պետք է լինեն դրանք:

Ըստ նրա՝ այս իրավիճակում ամենևին էլ զարմանալի չէ, որ ԵՄ տարբեր երկրների դիվանագետներ ներկայացնում են իրենց մոտեցումները և իրենց պատկերացումները, թե ՀՀ-ԵՄ ապագա համագործակցության ապագա ֆորմատն ինչպիսին կարող է լինել:

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դրանք առայժմ շատ մոտավոր պատկերացումներ են, քանի որ ի վերջո ՀՀ-ԵՄ հարաբերությունների ձևաչափը կարող է հստականալ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությունից հետո, քանի որ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի գծել այն սահմանները, որոնցում հնարավոր է շարունակել և զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները:

Ես չեմ կարծում, թե ԵՄ-ն ինչ-որ հստակ որոշում ունի Հայաստանի առնչությամբ: Բայց որ դրա շուրջ գնում են տարբեր խորհրդատվություններ, տարբեր կառույցներ՝ և ՀՀ-ում, և ԵՄ-ում, փորձում են նախագծի տեսքով պատկերացնել հետագա մեր համագործակցության շրջանակները՝ այդ գործընթացը կա: Սակայն վերջնական որոշում կամ պատկերացում հազիվ թե որևէ մեկն ունենա»,- մեկնաբանեց Բորիս Նավասարդյանը՝ հավելելով, որ ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև պաշտոնական բանակցություններ չեն անցկացվում, և հազիվ թե որևէ հստակ փաստաթղթի շուրջ լուրջ քննարկումներ են ընթանում: Ուստի, նրա համոզմամբ, ներկայիս գործընթացն առավել ճիշտ կլիներ բնութագրել որպես խորհրդատվական:

Ամփոփելով Պրահայում օրերս կայացած բարձրաստիճան երկօրյա ԱլԳ հանդիպումը՝ նա ասաց, որ Հայաստանը չի եղել ուշադրության կենտրոնում, բնականաբար՝ քննարկումների և հետաքրքրության կիզակետում ուկրաինական զարգացումներն էին, ապա Մոլդովան ու Վրաստանը, իսկ մնացած երկրների շուրջ այդքան խորը քննարկումներ և վերլուծություններ չեն եղել:

«Մնացած բոլոր հայտարարություններն ու ելույթները կապված էին ԱլԳ ապագայի հետ՝ ընդհանրապես, և ամեն դեպքում այս պահին Եվրոպական հանձնաժողովը, ենթադրում եմ, ևս 5 տարով կերկարաձգի այդ գործընթացը, և կպահպանվի այդ վեց երկրների ձևաչափը: Առայժմ միայն սա կարելի է ասել: Չնայած դա էլ պետք է հաստատվի Եվրոպական խորհրդարանում»,- ասաց նա:

Հստակեցմանը, թե այսօր ԵՄ-ում չկա՞ ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների որոշակի ուրվագիծ, Նավասարդյանն ասաց՝ չի կարծում, թե կա որևէ հստակ ուրվագիծ: «Կա ընկալում, որ Ասոցացման համաձայնագրի մասին խոսել պետք չէ, ավելորդ է, պետք է այլընտրանքային տարբերակ քննարկել»,- ամփոփեց իր խոսքը Բրիոս Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՝ ՄՄ-ին միանալու անսպասելի հայտարարությունից հետո մի շարք դիվանագետներ, քաղաքական գործիչներ ու փորձագետներ հայտարարեցին՝ չի բացառվում, որ Հայաստանն ունենա այնպիսի փաստաթուղթ, որն իր բովանդակությամբ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչից ոչնչով չի տարբերվում, պարզապես այլ անվանում ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում