Վերջին շրջանում ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթիների» ցանցում մեծ կրճատումներ են սկսվել, ինչի արդյունքում աշխատակիցները համալրում են գործազուրկների շարքերը։
Սամվել Ալեքսանյանը գումար տնտեսելու համար 1 աշխատողին երկու հերթափոխով է աշխատեցնում, ինչի արդյունքում 10 տոկոս գումար է տնտեսում։
Հարկ է նկատել, որ Սամվել Ալեքսանյանը սպառողերի գնողունակության նվազման պատճառով նախ «Սիթիների» գիշերային հերթափոխը փակեց, ապա աշխատողների մի մասին կրճատեց, աշխատավարձը նվազեցրեց, հիմա կրկին գիշերային ցանցն է փակում։