Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից բարձրացված պահանջներին, ինչու չէ, երեկ Սերժ Սարգսյանը արձագանքեց։
Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված տնտեսական քաղաքականության իրականության առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցությանը, և ավելացրեց, որ դա միանշանակ իր դրական անդրադարձը թողնելու է։