Վլադիմիր և Վիտալի Կլիչկոները նոր համաձայնագիր կստորագրեն գերմանական RTL հեռուստաընկերության հետ:
Ըստ նոր պայմանագրի` Կլիչկոները ևս 5 մենամարտ պետք է անցկացնեն, որի դիմաց ստանալու են 15 մլն եվրո՝ 3-ական եվրո յուրաքանչյուր մենամարտի դիմաց:
Վլադիմիր Կլիչկոն իրեն պատկանող WBO/IBO/IBF/WBA չեմպիոնական գոտիները կփորձի պաշտպանել նոյեմբերի 10-ին՝ լեհ բռնցքամարտիկ Մարիուշ Վախի դեմ մենամարտի արդյունքում:
WBC վարկածով աշխարհի չեմպիոն, 41-ամյա Վիտալի Կլիչկոն դեռ չի որոշել՝ շարունակելու է իր մարզական կարիերան, թե ոչ: