Այսօր մեծ պահքի երկրորդ կիրակին է։ Այսօրվա կիրակին կոչվում է արտաքսման կիրակի։
«Սա հիշողությունն է Եդեմի պարտեզի, և թե ինչու Եդեմի պարտեզից մեղքի պատճառով արտաքսվեց մարդը»,- մեզ հետ զրույցում նշեց Տեր Կյուրեղը։
Մեր այն հարցին, թե այս կիրակի ինչպես պետք է նշեն քրիստոնյաները` պարզաբանեց. «Մկրտված քրիստոնյան։ Ինչու մկրտված, որովհետև մկրտված մարդն է քրիստոնյա կոչվում։ Այս կիրակին պետք է հիշենք ընթերցելով, թե ինչի պատճառով մարդը արտաքսվեց Եդեմի պարտեզից։ Այսինքն` Աստծո ներկայությունից հեռացվեց, ինչի պատճառով մարդու և Աստծու միջև անդունդ գոյացավ։ Նաև պետք է մասնակցել պատարագին, ինչպես ամեն կիրակի»։