Գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն մեկնաբանել է նոյեմբերի 10-ին Համբուրգում Մարիուշ Վախի դեմ կայանալիք մենամարտը:
«Այո, ես վախենում եմ պարտվել, բայց դա ինձ համար ավելի մեծ խթան է, որպեսզի լինեմ ուժեղ և պատրաստված: Երբեք չեմ ցանկանում պարտվել, այդ պատճառով էլ շատ եմ մարզվում:
Ես առողջ եմ, և ինձ դուր է գալիս այն, ինչով զբաղվում եմ: Մենամարտի ժամանակ կարող եմ ապացուցել, որ լավագույնն եմ: Ոչ ոք չի կարող հաղթել ինձ, այդ թվում և` Մարիուշ Վախը»,- Վլադիմիր Կլիչկոյին մեջբերում է BoxingScene-ն: