Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

«Իշխանության «տնտեսագետների» անգրագիտությունը ապշեցնում է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը


– Պարոն Բագրատյան, մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը մի շարք տնտեսական պահանջներ առաջ քաշեց: Իշխանության ներկայացուցիչները (ԱԺ-ի և կառավարության) դրանք անիրատեսական, պոպուլիստական պահանջներ որակեցին: Նման կարծիք հայտնեցին մասնավորապես պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը և Հակոբ Հակոբյանը: Գործադիր իշխանության ներկայացուցիչներն էլ այդ պահանջները համարեցին անիրատեսական` արդեն ընդունված 2011թ. բյուջեի պայմաններում: Բացի այդ, մամուլում որոշ հրապարակումներ եղան, ըստ որոնց` պոպուլիզմը միշտ եղել և մնում է ՀՀ բոլոր ժամանակների ընդդիմությունների գլխավոր առանձնահատկություններից մեկը: Դուք համաձա՞յն եք նման որակումների հետ:


– Ո՛չ, իհարկե ո՛չ: Ցավոք սրտի, ես առաջին անգամ հասկացա, թե կառավարության անդամները մեր տնտեսությունից ինչ աստիճանի բան չեն հասկանում: Նվազագույն աշխատավարձը 32.5 հազար դրամից 75 հազար դրամ (=200 դոլար) դարձնելը չի հանգեցնի ինչ-որ լրացուցիչ էական բյուջետային ծախսերի: Բանն այն է, որ միջին աշխատավարձը (110 հազար դրամ), միջին աշխատավարձը պետական հատվածում (90 հազար դրամ) և միջին աշխատավարձը մասնավոր հատվածում (140 հազար դրամ) էականորեն ավելի բարձր են, քան մեր առաջարկած նվազագույն աշխատավարձը: Այսինքն` երբ սահմանվող նվազագույն աշխատավարձը միջին աշխատավարձից ցածր է, բյուջեն չի ծանրաբեռնվում. դուք արդեն իսկ մարդկանց ավելի շատ եք վճարում: Ընդ որում` պետք է գործի հետևյալ կանոնը` միջին աշխատավարձ> գործազրկության նպաստից> միջին կենսաթոշակից> նվազագույն աշխատավարձից: Նախկինում երբեք ընդդիմությունը այսքան գրագետ ու այսքան ճիշտ խնդիրները չի բարձրացրել: Ընդդիմությունը ժամանակին կա՛մ պահանջել է միջին ու նվազագույն աշխատավարձերի ռադիկալ բարձրացում (օրինակ` 1996թ.) այնպես, որ պահանջվող թվերը էականորեն ավելի բարձր լինեն փաստացի ցուցանիշներից, կա՛մ էլ չի հասկացել նվազագույն աշխատավարձի և եկամուտների միջև սուբորդինացիան: Այ դա, բնականաբար, կբերեր արդեն հաստատված բյուջեների ծախսերի կտրուկ բարձրացման` առանց հաշվի առնելու այդ բյուջեների եկամուտները:


Իսկ Տեր-Պետրոսյանի առաջարկած քայլը ոչ միայն չի պահանջի լրացուցիչ բյուջետային ծախսեր, այլև կապահովի լուրջ եկամուտներ: Սա նախատեսված էր դեռևս «100 քայլում»` որպես ստվերային տնտեսության կրճատման արդյունքում բյուջեի եկամուտների մեծացման միջոց: 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձից հարկման (միջինում 8-10%) դեպքում պետական բյուջեն անմիջապես կստանա 82.8 մլրդ դրամից մինչև 103.5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտներ: Եվ եթե կառավարության ներկայացրած թվերը միջին աշխատավարձի, տնտեսությունում զբաղվածների, գործազուրկների և թոշակառուների վերաբերյալ ճիշտ են, ապա թոշակների և գործազրկության նպաստների մեծացումը կպահանջի համապատասխանաբար 17, 8 և 55, 6 մլրդ դրամ: Հնարավոր է, որ այս հաշվարկներում մեկ սխալ լինի` կապված գյուղերում զբաղվածների և նրանց եկամուտների հետ: Բայց, կրկնում եմ, վերը նշված թվերը պաշտոնական են, իսկ եկամուտների վերաբերյալ տվյալները ներկայացված են որպես միջին ցուցանիշներ: Այնպես որ, իշխանության ներկայացուցիչների ու նրանց «տնտեսագետների» անգրագիտությունը պարզապես ապշեցնում է:


– Գ.Սահակյանը հայտարարել էր նաև, թե ՀԱԿ-ի տնտեսական պահանջները պլագիատ են (գրագողություն):


– Դա հիմարություն և ցինիկություն է: Եթե ինչ-որ մեկը ինձ ցույց տա վերջին 20 տարվա ընթացքում ընդդիմության պահանջներից թեկուզ մեկը, որտեղ բյուջեի եկամուտները ավելի շատ են աճում, քան թե ծախսերը, ես հրապարակայնորեն ներողություն կխնդրեմ:


– Միգուցե նա նկատի ուներ 1996թ. ընդդիմությանը:


– Հատկապես հենց այդ ընդդիմությունը: Ես Վազգեն Մանուկյանի պոտենցիալ հնարավորությունները գնահատում եմ: Բայց նա այնպիսի մարդ է, որ «մասնագետ» է ամեն ինչում, բայց ոչ մի գործում պրոֆեսիոնալ չէ: Ես նույնիսկ անհարմար եմ զգում` համեմատելով ՀԱԿ-ի ու ԱԺՄ-ի տնտեսական ծրագրերը: Այսօր ՀԱԿ-ի տնտեսական թիմը շատ ավելի ուժեղ է կառավարության «թիմից» (սարերի ու ձորերի տարբերություն կա): Տարօրինակ է, բայց լինելով ընդդիմություն, հենց մենք ենք գրում տնտեսական ծրագրեր (վերցրեք թեկուզ հենց «100 քայլը»): Կառավարությունը արդեն 15 տարի է, ինչ ի վիճակի չէ ներկայացնել գոնե մեկ ամբողջական, համընդգրկուն տնտեսական ծրագիր: Ամեն տարի մենք ինչ-որ անհասկանալի թալմուդներ ենք ստանում կառավարության այդ տարվա գործունեության վերաբերյալ` այն դեպքում, երբ ծրագրեր այդպես էլ չկան: Վարչապետը զբաղված է նրանով, որ բառացիորեն զանգում է տարբեր միջազգային կազմակերպություններ` խնդրելով, որ քննարկումներ չծավալեն ընդդիմության տնտեսական ծրագրերի շուրջ:


– Իսկ Ձեզ չի՞ թվում, որ Ձեր քայլերով խանգարում եք կառավարությանը, ներկայացրեցիք «100 քայլը», և կառավարությանը զրկեցիք մանևրելու հնարավորությունից: Նրանք հո չե՞ն կարող ընդդիմության ծրագիրն իրականացնել:


– Ախր իրենք ի վիճակի էլ չեն դրանք իրականացնել: Կգանք իշխանության և ինքներս կիրականացնենք մեր ծրագրերը: Իսկ կառավարությանը ոչ ոք չի խանգարում, որ գրեն ու իրականացնեն գրագետ տնտեսական ծրագրեր: Եթե կարող են, իհարկե:


– Պարոն Բագրատյան, մարդկանց անհանգստացնում է ԱՊՊԱ-ն: Տպագիր մամուլում քննադատություն եղավ, ըստ որի ՀԱԿ-ը ինքը «100 քայլում» ապահովագրության զարգացման մեծ ծրագիր է առաջ քաշել: Իսկ հիմա, չգիտես ինչու, առաջարկում եք հրաժարվել ԱՊՊԱ-ից, փողերը վերադարձնել մարդկանց և այլն:


– Այո՛, «100 քայլում» մենք ապահովագրությունում բարեփոխումների լայն ծրագիր ենք առաջ քաշել: ՀԱԿ-ի կենսաթոշակային ապահովագրության ծրագրում, որը ոչ մի ընդհանրություն չունի կառավարության ծրագրի հետ (վերջինը, ի դեպ, հենց այս կառավարությունը չհամարձակվեց իրականացնել), ինչպես նաև հենց «100 քայլում» նշված են Հայաստանի ապահովագրական համակարգի բարեփոխումների հիմնական ճանապարհները: Բավական է նշել, որ եթե վերջին 15 տարիներին ապահովագրական գործը ՀՀ-ում ներդաշնակ զարգացում ապրեր, ապա ապահովագրական ընկերությունների ակտիվները պետք է հավասար լինեին բանկերի ակտիվներին (մոտ 3.5 մլրդ դոլար): Սակայն մինչ այս ԱՊՊԱ-ի ներդրումը, 2009թ. սկզբին ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են 11.7 մլրդ դրամ` այն դեպքում, երբ առևտրային բանկերի ակտիվները կազմել են 1024 մլրդ դրամ: Այսինքն` ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են բանկերի ակտիվների ընդամենը 1.1%-ը: Սրա հիմնական պատճառն այն է, որ ապահովագրության ոլորտի համար պատասխանատուն, չգիտես ինչու, Կենտրոնական բանկն է: Հասկացեք, առևտրային բանկերը կարճ փողեր են ենթադրում, ապահովագրական ընկերությունները` երկար փողեր: Ինչպե՞ս կարող է նույն ինստիտուտը (տվյալ դեպքում ԿԲ-ն) պատասխանատու լինել այս երկու ինստիտուտների զարգացման համար: Չէ՞ որ երբ հասարակության խնայողությունների ընդհանուր գումարից ավելի շատը ուղղվում է կարճ փողերին, ապա համեմատաբար ավելի քիչն է մնում երկար փողերին: Այլ կերպ ասած` եթե ԿԲ-ն սկսի զարգացնել ապահովագրական գործը, ապա դա պետք է արգելակի առևտրային բանկերի զարգացումը: Ինչպե՞ս կարելի էր այս գործը ԿԲ-ին վստահել:


Ինչ վերաբերում է ԱՊՊԱ-ին, ապա նշեմ, որ այն ևս մշակվել է ԿԲ-ում: ՀԱԿ-ի մոտեցումը հետևյալն է` պետք է ապահովագրենք մարդուն, և այդ համատեքստում կապահովագրվեն մեքենաները: Եվրոպայում գործող «ճանապարհային քարտի» նման: Բայց ո՛չ, իրենք գնացին արտագրեցին 6-7 տարվա հնության Ռուսաստանի ОСАГО-ի օրենքները և սկսեցին իրագործել կացնային մեթոդներով: Գները ֆիքսած են (չկա և չի կարող լինել մրցակցություն), շուկան շատ հստակ բաժանված է ապահովագրական ընկերությունների միջև, նրանց համար ռիսկեր չկան: Օրինակ` հայտնի է, որ ապահովագրական գումարը (հատուցումը) և ապահովագրավճարը (այն փողը, որ վճարում է ավտոօգտագործողը ապահովագրական պայմանագիր կնքելիս) պետք է որոշակի քանակական հարաբերակցության մեջ լինեն: Փորձը ցույց է տալիս, որ մեքենաների դեպքում այդ հարաբերակցությունը 1-1000 է: Այսինքն` միջինում 1 ապահովագրական գումարը (հատուցումը) պետք է հավասար լինի 1000 ապահովագրավճարի: Իմ ուսանողները տարրական հաշվարկ են կատարել, ըստ որի ապահովագրական հատուցումների (1.5 մլն դրամ + 9 մլն դրամ) մեկ հազարերորդ մասը Հայաստանում կազմում է 10.5 հազար դրամ: Միաժամանակ վերջերս հայտնի դարձավ, որ ապահովագրավճարների միջին մեծությունը Հայաստանում կազմել է 36 հազար դրամ: Ինչո՞ւ: Ինչպե՞ս: Ի՞նչ հիմքով են մեզանից յուրաքանչյուրից վերցնում լրացուցիչ 25.5 հազար դրամ: Չէ՞ որ ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախականությունը 3-4 անգամ ավելի քիչ է, քան Ռուսաստանում (քշման միջին արագությունը ավելի ցածր է, ճանապարհները գալարուն են, ճանապարհների ծանրաբեռնվածությունը քիչ է): Մինչև ԱՊՊԱ-ի ներդրումը ես ենթադրում էի, որ ինչպես Ռուսաստանի դեպքում, ապահովագրական ընկերությունները կարող են այնպիսի վնասներ կրել, որ պետությունը ստիպված միջամտի: Բայց ի՞նչ վնասներ: ԿԲ-ն (որը, կրկնում եմ, ապահովագրության հետ ոչ մի կապ չպետք է ունենա) մտցրեց այնպիսի սակագներ, որ ԱՊՊԱ-ն վերածվեց բնակչության իսկական թալանի: Բայց փոխարենը ՀՆԱ-ն աճեց: Իսկ ապահովագրական ընկերությունների ակտիվների հարաբերությունը բանկերի ակտիվների նկատմամբ մեծացավ 3 անգամ: Դեռ մեծացել է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում