Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգայի ֆինանսական տեսչությունը խախտումներ չի հայտնաբերել Նեյմարի` «Սանթոս»-ից «Բարսելոնա» տեղափոխության գործարքում: Այդ մասին հայտնում է AS-ը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքի մանրամասների հետաքննությունը սկսվել է 2014 թվականի փետրվարին: «Բարսելոնա»-ին մեղադրեցին 9 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ:
Բոլոր փաստատթղթերի ուսումնասիրությունից հետո հատուկ տեսչությունը եզրակացության է եկել, որ իսպանական և բրազիլական ակումբների գործարքը կատարվել է առանց խախտումների: Աուդիտի արդյունքները կփոխանցվեն դատարան, որը «Նեյմարի գործ»-ով վերջնական որոշում կկայացնի: