ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին` Նարեկ Հովսեփյանը, ով, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում` որպես քննիչ, գրեթե չի երևում աշխատավայրում: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը աչք է փակում մի հոռի աշխատակցի վրա, ով օրեր, շաբաթներ շարունակ չի բարեհաճում աշխատանքի ներկայանալ, քշում է Ford F150 Pickup մակնիշի կապույտ գույնի մեքենա, որը չունի առջևի պետհամարանիշեր, ԱՊՊԱ-ով ապահովագրված չէ, որը մշտապես կանգնած է «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում` Աբովյան-Թումանյան փողոցների միջնամասում: Փաստորեն, Նարեկը, ով յուրաքանչյուր ամիս առնվազն 200000 դրամ աշխատավարձ է ստանում, տարեկան կտրվածքով` շուրջ 3 միլիոն դրամ, ԱԱԾ համակարգի անպետք մի աշխատակից է, ու սա հանդուրժում են երկրում «օրինականություն ապահովող» երկու պաշտոնյաները` Աղվան Հովսեփյանն ու Գորիկ Հակոբյանը: