Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Գլենդել Հիլզը» կասկածո՞ւմ է Ս.Սարգսյանի խոսքին

««Գլենդել-Հիլզ» կազմակերպության Գյումրիի ներկայացուցիչները Գյումրիում իրենց կառուցած Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո փորձել են ամեն գնով համոզել բնակիչներին, որպեսզի նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին:

Այս մասին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել «Ժամանակ» թերթին, ում աղբյուրը չի ցանկացել ներկայանալ, սակայն տեղեկացրել է, թե բնակիչներին «Գլենդել Հիլզն» առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար, ինչպես նաև խոստացել է արագ վերանորոգել բնակարանը, միայն թե թեման չհայտնվի լրատվամիջոցներում, իսկ հակառակ դեպքում սպառնացել է, որ չի վերանորոգի բնակարանները: Տուժած բնակիչները հրաժարվել են «Գլենդել Հիլզի» հետ ստվերային գործարքից»: «Ժամանակ» օրաթերթի 2010թ. օգոստոսի 25-ի համարում տպագրված այս լուրի հետ կապված զարգացումները շարունակվեցին դատարանում:

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նախնական դատական նիստի ընթացքում «Ժամանակ» օ/թ-ի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը նախ փորձեց հայցվոր կողմից պարզել հայցի առարկան, հիմքը, բովանդակությունը, որպեսզի հասկանա` ինչից պաշտպանվել: Անհրաժեշտ էր հասկանալ, թե նշյալ լուրի կոնկրետ որ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, դրանցից որն է պատասխանող կողմը դիտում որպես գործարար համբավը կամ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, և ինչը` որպես վիրավորանք (եթե այդպիսիք կան): Այդ նպատակով Ն.Բաղդասարյանը 9 տող լուրից 6 փաստ էր առանձնացրել, որոնց շուրջ էլ հարցադրումներ արեց հայցվոր կողմին: 1. «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը «Մուշ-2» թաղամասում շենք կառուցե՞լ է, թե՞ ոչ: «Այո»` եղավ հայցվորի պատասխանը: 2. Եղե՞լ է ինքնափլուզում կամ փլուզում, թե՞ ոչ: «Ոչ»` եղավ պատասխանը: 3. Փորձ արե՞լ են ամեն գնով համոզել բնակիչներին, որպեսզի նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին: «Ոչ, չի համապատասխանում իրականությանը»` եղավ պատասխանը: 4. «…լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել «Ժամանակ» թերթին, ում աղբյուրը չի ցանկացել ներկայանալ, սակայն տեղեկացրել է, թե բնակիչներին «Գլենդել Հիլզն» առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար»: Հարց` «Գլենդել Հիլզն» առձեռն առաջարկե՞լ է 1000 դոլար գումար, որի աղբյուրը հայտնի չէ: «Դա զրպարտություն է»` պատասխանեց հայցվորի ներկայացուցիչ Մարիամ Մելքոնյանը: 5. Խոստացվե՞լ է արագ վերանորոգել այդ ինքնափլուզված կամ փլված բնակարանը: Վերանորոգվե՞լ է: Հայցվոր կողմը միանգամից ասաց, որ դա ինքնափլուզում չէ, այլ գաջապատ հատվածի թափում, ավելացնելով, որ այդ հատվածում վերանորոգում կատարվել է: 6. Վերջին հարցին ի պատասխան` հայցվոր կողմը պատասխանեց, որ «Գլենդել Հիլզից» ոչ մեկը չի ասել, որ լրատվամիջոցներին հայտնելու դեպքում չեն վերանորոգի: Այսինքն` ստացվեց, որ լուրում նշված 6 փաստերից 4-ի հետ կապված հարցերն են վիճարկման առարկա (1-ինից և 5-րդից բացի): Նիկոլայ Բաղդասարյանը վերջին հարցից սկսելով` հարցրեց, թե ընկերության գործունեության մասին (վերանորոգելու, չվերանորոգելու) լրատվամիջոցներին հայտնելը հայցվորը դիտում է որպես զրպարտությո՞ւն, վիրավորա՞նք, պատիվն ու արժանապատվությո՞ւնը, թե՞ գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Հայցվորի ներկայացուցիչներից Մարիամ Մելքոնյանը սկզբում ասաց, որ իրենք լուրն ամբողջության մեջ են նայում, և ամբողջը դիտում են որպես զրպարտություն, ինչը հավաստեց նաև հայցվոր կողմի մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Գինոսյանը: Բայց երբ պատասխանողի ներկայացուցիչը հիշեցրեց, որ քիչ առաջ հենց հայցվոր կողմը հաստատեց, որ լուրում նշված փաստերից 2-ը համապատասխանում են իրականությանը, ուստի ամբողջը չի կարող զրպարտություն դիտվել, հայցվոր կողմի երրորդ ներկայացուցիչը` Արթուր Մելքոնյանը, կարճ կապեց և փոխելով դիրքորոշումը` նշեց, որ խնդրո առարկա բոլոր 4 կետերով էլ համարում են, որ դրանցով արատավորվել է ընկերության գործարար համբավը: Դատարանն ի վերջո հստակեցրեց ապացուցման ենթակա հարցերի շրջանակը և ևս մեկ նախնական նիստ նշանակեց, որպեսզի պատասխանող կողմը ներկայացնի իր ապացույցները, առարկությունները, դիրքորոշումը, իսկ հայցվոր կողմն էլ հստակեցնի նաև իր հայցադիմումում որպես նախադեպեր նշված Եվրադատարանի գործերը (որոնց հղում է արվել), ինչպես նաև կողմնորոշվի, թե ընկերությունը լուրից ՀՀ քաղօրի 1087′ հոդվածի ո՞ր մասի «հատկանիշներով է վիրավորվել» և որքան գումարի փոխհատուցում է պահանջում:

Իսկ մինչ այդ, Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց մի փաստաթուղթ, որով հավաստվում էր, որ գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին` լուրում նշված երեք փաստերի կապակցությամբ (ինքնափլուզման /«գաջի թափման», «Գլենդել Հիլզի» գործունեության) քրգործի շրջանակներում քննություն տանելու, վերաբերյալ, քանի որ «Գլենդել Հիլզի» գործունեության մասին լուրը պատրաստելիս լրատվամիջոցը հիմնվել էր նաև երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզում արած հայտարարությունների վրա: Գյումրիի «Մուշ-2» թաղամաս կատարած այցից հետո Սերժ Սարգսյանը չնախատեսված խորհրդակցություն էր անցկացրել Շիրակի մարզպետարանում, որին մասնակցել էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը, կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները: Մեկ ժամ տևած դռնփակ խորհրդակցությունից հետո նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը լրագրողներին որոշ մանրամասներ էր հաղորդել: Ըստ նրա` Սերժ Սարգսյանը ասել է, որ շենքերի ներքին հարդարման աշխատանքներում նկատելի են զգալի թերություններ, ինչն ուղղակի անթույլատրելի է: Շեշտելով, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու հետ մեկտեղ չպետք է տուժի որակը` Սերժ Սարգսյանը կարգադրել էր ամբողջությամբ վերացնել եղած թերությունները: Նախագահը նաև նշել է, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազաֆիկացման, սալիկապատման և սալօջախների տեղադրման հարցերը: «Մարդկանց նվազագույն բոլոր պայմանները պետք է ապահովվեն, և բնակարանները պետք է հարմարավետ լինեն ապրելու համար: Իսկ եղած բացթողումների հետ կապված` կառուցապատող ընկերությունը և համապատասխան պետական գերատեսչությունները պետք է հետևություններ անեն»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը:

Հիշեցնելով Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունները` Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Գլենդել Հիլզի» գործունեությունը լուրում նշված փաստերի մասով ավելի շատ պետք է պարզվի քննության արդյունքում` քրգործի շրջանակներում, որպեսզի երկրի գործերով ծանրաբեռնված Սերժ Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու և իր ասածները կրկին անգամ հաստատելու անհրաժեշտություն չլինի: Այժմ հետաքրքիր է իմանալ` «Գլենդել Հիլզի» գործարար համբավը Սերժ Սարգսյանն ու «Ժամանակ» օրաթե՞րթն է արատավորել, թե՞ հենց ընկերությունը:

Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 5-ը, ժամը` 16.00:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում