Միջազգային S&P վարկանիշային գործակալությունը նվազեցրել է «Գազպրոմ»-ի, «Ռոսնեֆթ»-ի, Միասնական էներգետիկ համակարգի դաշնային ցանցային ընկերության, «Տրանսնավթ»-ի և Դաշնային ուղևորափոխադրող ընկերության երկարաժամկետ վարկային վարկանիշները արտասահմանյան և ազգային դրամական արժույթում` «բացասական» ցուցանիշով` մինչ BBB- մակարդակը: Նախկինում, այն BBB մակարդակի էր: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով գործակալության հաղորդագրությանը:
Փորձագետների խոսքերով` կանխատեսումները փոփոխվել են աշխարհաքաղաքական և տնտեսական վտանգների աճի ֆոնին, որոնց պատճառը ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներն են: