Շրջանառվող լուրերի համաձայն` ժամանակին ՕԵԿ-ը լքած Գրիգորի Մարգարյանը` Բելլաջիոյի Գրիշը, կրկին վերադարձել է իր նախկին կուսակցություն: Ընդ որում` այժմ ե՛ւ ՕԵԿ-ը, ե՛ւ Բելլաջիոյի Գրիշը հերքում են այդ փաստը:
Ըստ մեր տեղեկությունների` Բելլաջիոյի Գրիշի 11 ընտրատարածքում որոշել է առաջադրվել Grand Candy ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին` Կարեն Վարդանյանը:
Եվ քանի որ Grand Candy-ին գտնվում է հենց Շենգավիթում, աշխատակիցների մեծամասնությունն այդ թաղամասից են, Վարդանյանը համոզված է, որ ինքը առանց խնդիրների կընտրվի:
Բելլաջիոյի Գրիշը, հասկանալով, որ իր շանսերը նվազել են, որոշել է պատգամավոր դառնալ ՕԵԿ ցուցակով, մանավանդ որ` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալուն նրան ժամանակին օգնել է եղբայրը, որի հետ հարաբերությունները, սակայն, հիմա լարված են: