«Առաջին լրատվականի» տեղեկություններով, նախագահական նստավայրը կոնկրետ քայլեր է ձեռնարկում մայրաքաղաքի կենտրոնում անցուդարձը online դիտելու և վերահսկելու ուղղությամբ:
Արդեն երկու օր է, ինչ ԱԱԾ-ն Օպերայի շրջակայքում աշխատանքներ է իրականացնում` տեսախցիկներ են տեղադրվում, որոնք ուղիղ կապով միացվում են նախագահական նստավայրին:
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից առաջ, փաստորեն, նախագահականում ոչ միայն ցանկանում են online հետևել կենտրոնում կայանալիք հանրահավաքի ընթացքին ու երթին, այլև վստահաբար նախագահականում բավական անհանգստացած են հասարակության մասնակցության մակարդակից, ընդդիմության հետագա քայլերից և հնարավոր զարգացումներից: