Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Բաքուն` ճնշման տակ

Ս.Սարգսյանը խոսում է մոտ ապագայում ԼՂ խնդրում համաձայնության հնարավորությունների մասին:

Մենք դեռ Սոչիի բանակցություններից առաջ արձանագրել էինք, որ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի շարունակականության փաստը` Սոչիի հանդիպման կազմակերպումը, տեղի ունեցավ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ, և որ ակնհայտ է, որ Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ են վերադարձրել, որ Բաքուն վերջին շրջանում դժգոհությունը թաքցնում էր զուսպ լռությամբ:

Որ Բաքուն նեղսրտած է` փաստում է թե՛ պաշտոնական Բաքվի պահվածքը, թե՛ պաշտոնական Երևանի հայտարարությունը: Սերժ Սարգսյանը Ռիգայում, մեկնաբանելով մարտի 5-ին Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպման արդյունքները, հայտարարել է, թե Ադրբեջանի դիրքորոշման մեջ որոշակի առաջընթաց կա, հայտնել է, որ «մոտ ապագայում հնարավոր կլինի որոշակի համաձայնության հասնել ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ…»: Նախ նկատենք, որ Ս.Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից չի կարելի անմիջապես բխեցնել, թե պաշտոնական Երևանը անհամբերությամբ սպասում է կարգավորման գործընթացի հանգուցալուծման: Ամենևին` Ս.Սարգսյանի նշյալ հայտարարությունը, թերևս, առավելապես ներքին սպառման համար է, և այստեղ ընդդիմությանը դարձյալ բանակցային գործընթացի «կարևոր հանգրվանում» հանրահավաքներ անցկացնելու համար մեղադրելու արդեն ավանդական դարձած մանևրն է գործի դրվել:

Ինչևէ, անդրադառնանք պաշտոնական Բաքվին: Մինչև Սոչիի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը: Նա շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը կառուցվում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների և փաստաթղթերի հիման վրա, ինչպես դա նշված է 2008թ. նոյեմբերի 2-ին ստորագրված Մայենդորֆյան հռչակագրում: Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի իշխանություններն ինչո՞ւ չեն դադարեցնում հակահայկական հռետորությունը, Մամեդյարովը ասել է. «Հայկական զորքերի դուրսբերումն ադրբեջանական տարածքներից բոլորովին այլ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Մենք առնվազն կկարողանանք խոսել իրավիճակի զարգացման կանխատեսելիության, հաղորդակցությունների բացման, կորսված վստահության վերականգնման մասին»:

Հունվարին Է.Նալբանդյանը նշել էր, որ Հայաստանը որպես հիմք է ընդունում ԼՂ կարգավորման 3 սկզբունքներն ու 6 բաղադրիչները: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա հայտարարում է, որ ընդունում է միայն տարածքային ամբողջականություն սկզբունքը և տարածքների վերադարձի դրույթը: Ադրբեջանին հարկ է կողմնորոշվել և հստակ պատասխան տալ. կա՛մ նա ընդունում է բոլոր սկզբունքները և դրույթները, կա՛մ` ոչ»,- ասել էր Է.Նալբանդյանը:

Այս առիթով Մամեդյարովը հակադարձել է. «Դա ուրախալի փաստ է, և կարծում եմ, որ դա կարող է հնարավորություն ստեղծել սկսելու աշխատել մանրամասն Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Ահա այդ ուղղությամբ տարվող աշխատանքը պետք է սահմանափակել ժամանակային շրջանակներով, որպեսզի խուսափենք հավերժ բանակցություններ վարելու գայթակղությունից` առանց տեղում իրավիճակի փոփոխության: Ի դեպ, բոլոր 3 սկզբունքները և 6 բաղադրիչները հանդիսանում էին նորացված Մադրիդյան փաստաթղթի հիմքը, որը փոխանցվել էր Հայաստանին և Ադրբեջանին 2009թ. Աթենքում` ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովի ընթացքում: Ցավոք, մենք կորցրեցինք ավելի քան մեկ տարի, չնայած մարտի 5-ին Սոչիում նախագահների հանդիպման ժամանակ կարելի էր որոշակի դրական միտումներ նկատել դեպի Խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքի մեկնարկը շարժվելու ուղղությամբ»:

Նախ արձանագրենք, որ Բաքուն ամրագրում է, որ Ս.Սարգսյանի կողմից ներկայացրած հանրաքվեի անցկացման ժամկետը դեռևս Ադրբեջանի համար մնում է ոչ ցանկալի պահանջ, և արդարանում է, հիշեցնում է, որ կարգավորման 3 սկզբունքները և 6 բաղադրիչները նորացված Մադրիդյան փաստաթղթի հիմքում էին, որոնք փոխանցվել էր Հայաստանին և Ադրբեջանին 2009թ. Աթենքում: Ասել է թե` միջազգային հանրությանը հիշեցնում է, որ Բաքուն վաղուց էր ընդունել այդ սկզբունքները, սակայն Երևանն է հետո բարդություններ առաջացրել կարգավորման գործընթացում:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում