Այսօր Տալլինի Էմարի ավիաբազա կժամանեն ամերիկացի 150 զինվորականներ՝ մասնակցելու մայիսի 5-ին Բալթյան երկրներում ու Լեհաստանում մեկնարկող ամենամյա «Գարնանային փոթորիկ» զորավարժություններին: Այս մասին հայտնել է Էստոնիայի ինքնապաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:
ԱՄՆ բանակի 173-րդ օդադեսանտային բրիգադի զինծառայողները կտեղակայվեն Պալդիսկի քաղաքի Խաղաղարար գործողությունների կենտրոնի տարածքում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Բացի «Գարնանային փոթորիկ» զորավարժություններից՝ նրանք կմասնակցեն նաև այլ ուսումնավարժանքների:
Ենթադրվում է, որ ամերիկացիները Էստոնիայում կմնան մինչև տարեվերջ:
Ամերիկացի զինվորականները արդեն ժամանել են Լեհաստան, Լատվիա ու Լիտվա:
Ավելի վաղ ԱՄՆ-ը որոշել էր Բալթյան երկրներ ու Լեհաստան ուղարկել 600 զինծառայողի:











































