Այսօր Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում մեկնարկած 20-րդ Amber միջազգային մրցաշարի առաջին տուրի կույր պարտիայում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիին:
Արոնյան-Գիրի պարտիայի հետ զուգահեռ ընթացող խաղերում Ադրբեջանցի Վուգար Հաշիմովը սև խաղաքարերով պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին, իսկ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան միավորը կիսեց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Կարյակին-Գելֆանդ, Գրիշչուկ-Կրամնիկ և Անանդ-Թոփալով պարտիաները նոր են մեկնարկել: