Այսօր ռուսական Պրեմիեր լիգայի 2011/12 մրցաշրջանի անդրանիկ տուրի մեկնարկային խաղում Ռոբերտո Կառլոսի «Անժի»-ն սեփական հարկի տակ ընդունեց Յուրա Մովսիսյանի «Կրասնոդար»-ին: Չնայած հանդիպումն անցավ տանտերերի տարածքային և խաղային առավելությամբ, բայց Մախաչկալայի թիմն այդպես էլ չկարողացավ կոտրել Պրեմիեր լիգայի նորեկի դիմադրությունը:
Հայաստանի հավաքականի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ մտավ 75-րդ րոպեին և ավելի շատ աչքի ընկավ պաշտպանողական գործողություններով, քան հարձակվողական: Հանդիպումն ավարտվեց հյուրերին ձեռնտու ոչ-ոքի` 0:0 հաշվով. Չմոռանանք, որ «Կրասնոդար»-ն առաջին անգամ էր խաղում Պրեմիեր լիգայում և մեկնարկային տուրում մրցակցի հարկի տակ ոչ-ոքի արդյունքն իսկապես կարելի է գրանցել նրանց ակտիվում: