Քիչ առաջ Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց, որ «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի ռեակտորը պայթյունի հետևանքով չի վնասվել: Այս մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը:
Տեղեկացնենք, որ Էդանոն գլխավորում է Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման համար ստեղծված հանձնաժողովը: Էդանոն նաև ասել է, որ որոշում է կայացվել պահպանել 20 կմ շառավղով իրականացվող տարհանումը:
Որոշ աղբյուրներ, այդուհանդերձ, արձանագրում են, որ ռադիացիոն ֆոնը շարունակում է մտահոգիչ մնալ, սակայն բացասական ընթացք չի նկատվում:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ատոմակայաններից մեկը, որտեղ արդեն մեկ օր շարունակ մասնագետները չեն կարողանում վերականգնել ռեակտորի սառեցման համակարգը, տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով փլուզվել էին էներգաբլոկի տանիքը և պատերից մեկը: