Ոստիկանությունը հայտնաբերել է ինտիմ ծառայություններ մատուցող սրահ այն շինություններից մեկում, որը վարձակալել է «Սրետենսկի» տղամարդկանց մենաստանը:
Հասարակաց տան շինությունը Մոսկվայի կենտրոնում գտնվել է հոգևոր սեմինարիայի տարածքում։ Խուզարկության ժամանակ ձերբակալվել են 2 աղջիկներ՝ Ուկրաինայի ու Տաջիկստանի քաղաքացիներ, որոնք սեքսուալ ծառայություններ են մատուցել հաճախորդներին:
Մենաստանի ծառայողներից մեկը պատմել է, որ շինությունը վարձակալվել է ուղղափառ եկեղեցու կանոնները սովորեցնելու նպատակով:
Անօրինական սրահի մասին հոգևորականներն իբր իմացել են միայն այն ժամանակ, երբ սկսվել է ստուգումը:
«Շինությունը պատկանում է մասնավոր անձանց ու ոչ մի կապ չունի մենաստանի հետ»,– բացատրել են հոգևոր հայրերը:
Մարմնավաճառությամբ զբաղվելու գործով հարուցվել է քրեական գործ: ՌԴ Քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածը մեղավորների համար նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում: Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունը հայտնում է, որ շինությունում եղել է 7 համար։
«Սրետենսկի» մենաստանը, որը հիմնադրվել է 1395 թ., ամենահինն է Մոսկվայում: